Նամակ Ձմռանը

Բարև, իմ սիրելի ձմեռ, 

ես անհամբեր սպասում եմ քեզ։ Դու վաղը կգաս ու քեզ հետ կբերես Նոր տարի, շատ նվերներ,, ձյուն, սահնակ և ուրախություն։ Ձռանը նաև իմ հայրիկի, մայրիկի և քույրիկի ծննդյան օրերն են, այդ պատճառով էլ ես քեզ շատ — շատ եմ սիրում։

Իմ կազմած խնդիրները

Արմանն իր մոտ ուներ 800 դրամ, իսկ Նարեկն իր մոտ ուներ 600 դրամ։ Նրանք քա՞նի հատ խնձոր կարող են գնել, եթե մեկ խնձորը 100 դրամ է։ Եվ քանի կիլոգրամ խնձոր կարող են գնել, եթե մեկ կիլոգրամ խնձորը 350 դրամ է։ 

Լուծում

Պատ՝

Գևորգն իր կասայում ուներ 1000 դրամ, իսկ Արենը՝ 730 դրամ: Մայրիկը Արենին տվեց ևս 670 դրամ տվեց։ Քանի դրամ ունեցան Գևորգն ու Արենը միասին։

Լուծում

Պատ

Միքայելը, Զառան, Դավիթը, Լիլիթը ունեին 750 դրամ ։ Նրանք ուզում էին պաղպաղակ ուտել, մեկ պաղպաղակն արժի 300 դրամ։ Ինչքա՞ն դրամ է պետք, որ նրանք բոլորը կարողանան պաղպաղակ ուտել։

Լուծում

Պատ

Լուսինեն ուներ իր մոտ 697 դրամ, իսկ իր ընկերուհի Մարիան ուներ 303 դրամ։ Քանի՞ հատ կոնֆետ նրանք կարող են գնել, եթե մեկ կոնֆետն արժի 100 դրամ։

Լուծում

Պատ՝

Կարինեն ունի 900 դրամ, Գայանեն 700 դրամ։ Գայանեն ուզում էր գնել խմորեղեն։ Կարինեն էլ ուզում էր պաղպաղակ գնել։ ԿԿարողանայի՞ն նրանք երկուսով գնել մեկ խմորեղեն և մեկ պաղպաղակ, եթե խմորեղենն արժեր 1000 դրամ, իսկ պաղպաղակը՝ 600 դրամ

Լուծում

Պատ

Տիգրանն ուներ 570 դրամ, Նարեկը Տիգրանից 430֊ով շատ դրամ ուներ։ Իսկ Գևորգը ուներ երկու անգամ ավելի շատ դրամ, քան Տիգրանն ու Նարեկը միասին։

Քանի՞ դրամ ուներ Գևորգը։

Լուծում

Պատ

Անին ուներ 800 դրամ, իսկ Ռոբերտը 900 դրամ։ Ինչքան փող է նրանց պետք, որ կարողանան առնեն 2000 դրամանոց բաժակ։

Լուծում

Պատ

Պետրոսն ու Ռաֆայելն իրար հետ կասայում հավաքում են փողեր: Քանի դրամ նրանք կհավաքեն մեկ տարում, եթե ամեն ամիս կասսայի մեջ գցում են յուրաքանչյուրը՝ 50 դրամ :

ОСЕННЯЯ СКАЗКА (продолжить рассказ)

 

Выгляни в окно: ты видишь, одинокий лист кружится на ветру? Последний лист… Сейчас он жёлтый, а когда-то был зелёный. И тогда он сидел на своей ветке рядом с молодой, румяной Вишенкой, которую любил всем сердцем.

А потом Вишенка вдруг исчезла, и никто не мог сказать, куда она делась.

Стояла холодная осенняя пора, и все листья с дерева давно облетели.

Только один Листик оставался на своей ветке: он всё ещё ждал, что вернётся Вишенка.

— Что ты здесь висишь? — убеждал его Ветер. — Пойдём поищем, может быть, найдём…

Ветер дунул посильней, и они полетели.

Выгляни в окно: ты видишь, тёмные деревья мёрзнут от холода. Ещё бы: все одеваются к зиме, а они, наоборот, раздеваются. А вон там, видишь, кружится на ветру последний жёлтый лист. Это наш Листик. Он всё ещё ищет свою Вишенку…

Листик долго искал Вишенку, но нигде не нашёл. Он спрашивал у всех, но никто не видел Вишенку. Наступила зима, Листик совсем замерз и больше не мог лететь. Он упал на землю. Вдруг услышал знакомый голос. Это была Вишенка. Она лежала рядом вся замерзшая но всё ещё очень красивая. Листик был счастлив. Они обнялись и закрыли глаза. А снег укрыл их теплым одеялом. 

 

 

Իմ Սեբաստացի ուսուցիչը

Իմ ուսուցիչների անուներն են Կարինե և Նարինե։ Ես ընկեր Կարինեի հետ դաս եմ անում իսկ ընկեր Նարինեի հետ տնայիներն եմ անում։ Մենք մեկ — մեկ ընկեր Անուշի հետ հեծանիվ ենք վարում։ Իմ ուսուցիչ ընկեր Կարինեի սիրած գույներն են նարնջագույնը կանաչը և դեղինը։Իսկ վերջում գնում ենք տուն։

Ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Ես հինգշաբթի օրվանից սպասում էի ուրբաթ օրվա ճանապարհորդությանը, որովհետև վաղուց դասարանով չէինք ճամփորդել։ Ես ոգևորված պատրաստվում էի,  ինտերնետով նկարներ էի նայում, ուսապարկս էի դասավորում, որոշում էի, թե ինչ ուտելիք հետս վերցնեմ, կողմնացույցս էի ման գալիս, չգտա, հետո որոշեցի հեռախոսիս մեջ քաշել այդ ծրագիրը։ Հաջորդ օրը ուղիղ ժամը տասին դպրոցում մենք զույգեր կազմեցինք, նստեցինք ավտոբուս և քառասուն րոպեից հասանք Ջրվեժի արգելոց։ Ընկեր Կարինեն մեզ մի անգամ էլ էր տարել այդտեղ, բայց այն ժամանակ ձմեռ էր և մենք սահնակ էինք քշում։ Աշնանը այնտեղ նույնպես գեղեցիկ էր։ Մենք նկարեցինք մատիտերով, ինձ  ու Նարեկին շատ դուր եկավ փոքրիկ լիճը։  Ես հեռախոսով լիքը նկարներ արեցի, արտասանեցինք աշնան մասին մեր սովորած բանաստեղծությունները, հետո կերանք մեր բերած ուտելիքները և ավտոբուսով վերադարձանք դպրոց։ Ես, Մաշան, Արթուրը և Վարդանը գնացինք Աբակուսի։ Իսկ մյուս երեխաները գնացին ճաշելու։ Աբակուսից հետո ես, Մաշան, Արթուրը ու Վարդանը գնացինք ուտելու որովհետև մենք դեռ չենք կերել։ Հետո հեծանիվ վարեցինք և ամեն մեկն իր ավտոբուսով գնաց տուն։ Լավ օր էր։

Կանաչ լոլիկն ու կարմիր լոլիկը

Լինում է,  չի լինում մի կանաչ լոլիկ է լինում։  Մի անգամ այդ կանաչ լոլիկին բռնում և թթու են դնում, որ ձմռանը ուտեն։ Նա ամեն օր անհամբեր սպասում էր, թե երբ են իրեն հանելու այդ նեղ բանկայից։ Այդպես անցավ մեկ շաբաթ։ Երկուշաբթի օրը նրա ընկեր կարմիր լոլիկը կանաչ լոլիկին էր սպասում, քանի որ նրանք վաղուց էին պայմանավորվել, որ միասին պետք է նշեն թթուդրիկի օրը։ Կարմիր լոլիկը սկզբում մի քիչ նեղացավ, մտածեց, թե կանաչ լոլիկը մոռացել է իր մասին, բայց հետո  հասկացավ, որ երևի ինչ֊որ բան է պատահել ընկերոջը։ Կարմիր լոլիկը հասկացավ,   որ կանաչ լոլիկին թթու են դրել և վազեց օգնության, հասավ  բանկայի մոտ, ասեղով ծակեց  բանկան, կանաչ լոլիկը դուրս եկավ  այդ ծակից և շնորհակալություն հայտնեց կարմիր լոլիկին, որ փրկեց իրեն, իսկ հետո նրանք միասին գնացին կարմիր լոլիկի տուն և ուրախ֊ուրախ նշեցին թթուդրիկի տոնը։

Моя школа

 

Я учусь в школе имени Мхитара Себастаци. Я очень люблю свою школу. Там мне нравится всё: мы там катаемся на велосипедах, ходим в бассейн, занимаемся лепкой, поём, танцуем. В моей школе больше всего мне нравится терраса, где мы иногда проводим уроки. Там очень красиво и прохладно, оттуда мы видим наш двор.

Իմ մասին

Ես Արեգն եմ,  ութ տարեկան,  սովորում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում, համ շատ սիրում եմ դաս անել, համ էլ խաղալ։ Ես ամեն օր վեր եմ կենում, լվացվում,  ինչ֊որ բան ուտում և ավտոբուսով գնում  դպրոց։ Դպրոցից տուն եմ գալիս երեկոյան, մի քիչ հանգստանում եմ, տնայիններս եմ անում,  եթե իհարկե երկարօրյայում չեմ հասցնում անել, իսկ հետո խաղում եմ ու քնում, ու այդպես ամեն օր։ Շաբաթ կիրակի օրերին բակում խաղում եմ իմ ընկերների հետ ու հեծանիվ եմ քշում։ Խաղալուց բացի ես սիրում եմ պատմվածքներ գրել, թղթից տարբեր բաներ սարքել և գիրք կարդալ։ Իսկ ամռանը սիրում եմ գնալ արշավների, սարեր բարձրանալ մայրիկիս հետ։

 

Իմ ընկերը

Ես ունեմ մի լավ ընկեր բակում, մի լավ ընկեր էլ դպրոցում։  Երկուսն էլ իմ ամենալավ ընկերներն են։ Սկսեմ պատմել իմ դպրոցական ընկերոջ մասին, որի անունը Նարեկ է։ Նարեկի հետ ես ընկերություն եմ անում արդեն երեք ու կես տարի, մենք դպրոցում ամեն ինչ իրար հետ ենք անում, նույնիսկ ճաշելու ժամանակ ենք իրար կողք նստում։ Իսկ մյուս ընկերս Արսենն է, որի հետ բակում եմ ծանոթացել, չորս տարի առաջ։ Նրան ես ավելի շուտ եմ ճանաչել, քան Նարեկին։ Ես ու Արսենը ամեն օր իրար կանչում ենք բակ։ Հիմնականում մենք բակում կամ ֆուտբոլ ենք խաղում, կամ էլ հեծանիվ ենք քշում։ Մեկ ֊մեկ էլ երեկոյան հեռախոսով վիդեոյով իրար հետ ենք խոսում, որոշում թղթից ինչ֊որ բաներ սարքել, հետո հաջորդ օրը մեր սարքածը բակ ենք տանում ու խաղում։ Ես ու Արսենը թղթից շատ ամուր և սիրուն թրեր ենք սարքել, դրանցով խաղում ենք միասին։