Ուսումնական առաջին կիսամյակի ամփոփում

Բարև ձեզ, ես Արեգ Սողոյանն եմ, ութ տարեկան։ Սովորում եմ «Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանում։ Ես այս տարի սովորեցի մեծ թվեր իրար բաժանել, գումարել, հանել և բազմապատկել։ Մայրենիից ես սովորել եմ բարդ տեքստեր վարժ կարդալ,  տեքստից բարդ բառերը դուրս գրել և բառարանում ինքնուրույն գտնել դրանց նշանակությունը, նաև կազմել նոր բառեր,նախադասություններ ։ Այս տարի մենք շատ ենք աշխատում բլոգներում։ Ես արդեն կարողանում եմ նյութեր տեղադրել իմ բլոգում։ Ես կարողանում եմ նաև ռուսերեն տեքստեր կարդալ ու հասկանալ, մենք ռուսերենի նոր ուսուցչուհի ունենք։ Այս տարի մեր դասարանում երեք նոր երեխա կա։ Ես ու իմ ընկեր Նարեկը այս տարի ընկերացանք Արթուրի հետ, ով  այս տարի է ընդունվել մեր դպրոց մեկ այլ դպրոցից։ Մենք դասարանով այս տարի ունեցանք երկու ճանփորդություն Ջրվեժի արգելոց և Տիկնիկային թատրոն, այդ օրերին մենք շատ ուրախ էինք, որ ճանփորդության էինք։ Արեգը, Գայանեն և Արթուրը, որոնք նոր են եկել մեր դասարան, առաջին անգամ էին ճանփորդում մեզ հետ։ Ես ուզում եմ, որ մյուս կիսամյակում մենք ավելի շատ ճամփորդենք, սար բարձրանանք։

Ձմռան աքրոստիկոսներ

Ձյուն է գալիս,

Նապաստակները վախենում էին

Երբ ձյուն էր գալիս,

Մարդիկ նրանց օգնում էին,

Արևի պես տաք կրակ էին բերում,

Րոպեներով նապաստակներին տաքացնում էին

Դդումներն էլ սառչում էին։

 

 

Փաթիլներն օդում էին,

Արև էլ չկար, որ նրանց հալացներ։

Թաթիկները կենդանիների սառչում էր փաթիլներից,

Իսկ ամենաշատը սառել էր արջի թաթիկները,

Լուսինը մյուսներին տաքացնում էր, իսկ արջին չէր տաքացնում՝ դրա պատճառով արջը մրսում էր։

 

Ձյունը գալիս է, երբ ձմեռ է,

Մարդիկ մրսում էին։

Երամները հասել էին տաք երկրներ՝

Ռուսաստան, Ամերիկա և Իսպանիա։

 

Ձմռանը սառույց էր,

Յուղի նման սղլիկ էր

Ու գեղեցիկ։

Նապաստակերը սղում էին սառույցի վրա և ուրախանում։

Այցելություն Տիկնիկային թատրոն

Մենք ուրբաթ օրը գնացինք տիկնիկային թատրոն և այնտեղ դիտեցինք «Չորս նվերներ» ներկայացումը։ Մեր դասարանից բացի թատրոն էին եկել նաև մեր դպրոցի առաջին և երկրորդ դասարանցիները։ Ընկեր Կարինեն ասաց, որ դահլիճում երկու հարյուր երեխա կա։ Ներկայացումը այն մասին էր, թե ինչպես են չորս նվերները հասցնում Ձմեռ պապիկի մոտ։ Ներկայացման մեջ ինձ ամենից շատ դուր եկավ Ձյունանուշը, մեկ էլ սկյուռիկը, որը մեր դասարանի Լուսինեի մաման էր։ Ներկայացման մեջ կուզեի փոխել այն, որ հերոսները ոչ թե շպրտեին նվերը և այն հասներ Ձմեռ պապիկի մոտ, այլ դժվարությամբ հաղթահարեին ճանապարհը և հասնեին Ձմեռ պապիկի մոտ և այդ չորս նվերները իրենք տային Ձմեռ պապիկին և Ձյունանուշիկին։

Սառնարանում ապրող մտքերը

Օրերից մի օր մի տղա որոշում է գնալ բևեռ։ Այնտեղ նա տեսավ,  որ բոլոր մտքերը սառչում էին օդում։ Նա որոշեց գնալ սառնարանում մի բան դնել, բայց նա սխալմամբ մի սպիտակ աղվեսի միտք տեղադրեց սառնարանում, և այդ միտքը ցրտությունից կապտեց։ Քիչ անց տղան բացեց սառնարանը և տեսավ մի միտք` կանաչ ու սառած դրած է սառնարանում։ Տղան այդ մտքին բաց թողեց և այդ միտքը գնաց սպիտակ աղվեսի գլխարերևում և դարձավ սառույց։

Նամակ եղևնուն

Բարև, եղևնի, դու իմ ամենասիրելի ծառն ես, որովհետև առանց քեզ Նոր տարին տխուր ու ձանձրալի կլիներ, երեխաները քո շուրջը չէին վազվզի, պարի և ուրախանա ու քո ճյուղերի տակ իրենց սպասած նվերները չէին գտնի: Continue reading