Հունվարի ամփոփում

Մեր դպրոցում հունվար ամիսը ճանբարային էր ու մենք շատ֊շատ տեղեր ենք գնացել ընկեր Կարինեի հետ, օրինակ չմուշկ քշելու մի դպրոցում, սահնակ քշելու ՝ Ջրվեժի անտառապարկում։ Նաև մարզական ստուգատեսներ ենք ունեցել և դդմածես։ Այս ամիս մենք նաև սովորել ենք շարժական մեդիաբացիկներ պատրաստել, թելերից տիկնիկ պատրաստել։ Ինձ ամենաշատը դուր եկավ չմուշկ քշելը, որովհետև վաղուց էի ուզում քշել, բայց անընդհատ չէր ստացվում։ Ես չգիտեի, որ Երևանում նման դպրոց կա։ Ես շատ եմ ուզում, որ մենք հաճախ գնանք այնտեղ։ Ջրվեժում էլ շատ լավ անցավ։ Ճիշտ է ցուրտ էր, բայց մենք չմրսեցինք, որովհետև անընդհատ վազվզում էինք ու խաղում, ձնեմարդ էինք պատրաստում, սահնակ քշում։ Այս երեք շաբաթը շատ ուրախ և հետաքրքիր անցավ ինձ համար։

Իմ սեբաստացի ուսուցիչը

Իմ ուսուցիչների անուններն են ընկեր Կարինե և ընկեր Նարինե։ Ես ընկեր Կարինեի հետ դաս եմ անում, իսկ ընկեր Նարինեի հետ տնայիներն եմ անում։ Մենք մեկ — մեկ ընկեր Անուշի հետ հեծանիվ ենք վարում։ Ընկեր Կարինեի սիրած կենդանիներն են արջը և ձին, իսկ սիրած գույները նարնջագույնը, կանաչը և դեղինն են։ Մենք ընկեր Նարինեի հետ ուրբաթ օրերը գնում ենք մեդիաուրբաթների, իսկ վերջում գնում ենք տուն։ Ես իմ  բոլոր ուսուցիչներին շատ եմ սիրում։

Պատրաստվում ենք ցուցահանդես֊վաճառքի

Ես Արեգ Սողոյանն եմ, ութ տարեկան։ Այսօր մենք դպրոցում թելի վրա ալոճներ հավաքեցինք և մեր կավից սարքած զարդերը ներկեցինք, որ ցուցահանդես անենք ու վաճառենք դրանք։ Այս նախագծի անունն է հոգատարություն։ Մենք մեր վաճառած զարդերի գումարով կօգնենք, որ մի տղա բուժվի ու սկսի տեսնել։

Ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկ

Ես այսօր paint նկարչական ծրագրով նկարեցի մեդիաբացիկ։ Ես այդ նկարում ցույց էի տալիս, թե ինչպես է մի մարդ տնից դուրս գալիս, պպզում և համակարգիչը բացում։ Ես պետք է իմ բոլոր նկարները իրար կպցնեի և իրական մուլտֆիլմի նման կդառնար։ Ես զարմացա, որ կարելի է paint նկարչական ծրագրով սարքել մուլտֆիլմ։ Ես նաև սովորեցի իմ նկարչական ծրագրի մեջ պահպանել իմ նկարները։

Իմ օրը (Ջրվեժի անտառապարկում)

Ես այսօր դասարանով գնացի Ջրվեժի անտառապարկ սահնակ քշելու։ Ես շատ երկար բարձրացա, որ սահնակ քշեմ, իսկ երբ հասա  վերև, այնտեղ ձնեմարդ պատրաստեցինք ընկերներով, որ երկար չսպասենք սահնակ քշելուն։ Երբ ես քշեցի, ինձ շատ֊ շատ դուր եկավ, որովհետև ինձ ոչ ոք չէր քշում, մենք երեքով էինք նստել սահնակի վրա և ինքներս էինք սահում։ Ինձ ընդհանուր դուր են գալիս ձմռան խաղերը,  ձնեմարդ պատրաստելը, ձնագնդերով իրար խփելը, սահնակ քշելը, սահադաշտի վրա սահելը և լիքը ուրիշ բաներ։  Ճիշտ է շատ ցուրտ էր, բայց ես շատ լավ օր անցկացրեցի ու չհիվանդացա։

My friends

My friend’s  name is Arsen. He is tall. He has got  brown short hair. He has got big green eyes. He has got a small nose. He hasn’t got a small mouth, he has got a big mouth. He has got big ears. He has got a small sister and a small brother. He has got a big bike, I have got a big bike too and we like to ride together. I have got many other friends too: Narek, Gagik, Artur, Tigran.

.  

 

Դդումի մասին տեղեկություններ

Դդումը համարվում է կեղծ հատապտուղ։ Այն կարող է լինել տարբեր չափերի՝ փոքրից մինչև շատ մեծ, նաև լինում է տարբեր գույների՝ կանաչ, դեղին, նարնջագույն, շագանակագույն և այլն։ Հայտնի են դդումի տասնհինգ տեսակներ։ Դդումը շատ օգտակար է համարվում, այն պարունակում է շատ վիտամիններ և օգտակար նյութեր։ Դդումի կորիզները նույնպես ուտում են և դրանից պատրաստում դեղեր։ Դդումից պատրաստում են մուրաբա, ղափամա, տարբեր տեսակի ճաշեր։ Ամենաշատը դդում օգտագործում են Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում և Եգիպտոսում։

Մեր դպրոցում կա դդումին նվիրված հատուկ տոն՝ Դդմատես։ Այդ օրը երեխաները ուսուցիչների հետ միասին դդումից համեղ և գեղեցիկ բաներ են պատրաստում։

Ես դդում շատ եմ սիրում 🙂