11.10 -Աշուն- Տնային առաջադրանք

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.Ջրվեժը, առուն, ծառը, ծտերըԱշնան քամուն են ծափահարում:

Ես հասկանում եմ, որ աշնանը ամբողջ բնությունը եթարկվում է քամուն տերևները քամուց են թափվում, թռչունները քամուց են մրսում, դրա համար էլ նրանք ծափահարություններով են դիմավորում իրենց տիրոջը՝ խնդրելով, որ քամին մի քիչ բարի լինի իրենց նկատմամբ ու թողնի, որ իրենք մի քիչ էլ ուրախանան աշնան արևի վերջին տաք շողերով:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այսստեղ շատ գեղեցիկ է նկարագրված  աշունը՝ իր դեղին ու տաք գույներով:

3. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույներով:

Օրինակ այս հատվածում.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ:

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:

Եկել է աշուն շուրջ բոլորն դարձել է ոսկեզօծև դեղին: Առուն, ծիծեռնակները, ջրվեժը, և ծտերը ծափահարում են քամուն, որովհետև գիտեն, որ աշնանը քամին է բնության տերը:

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով