Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է 12.10

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:

քամի — հողմ

բոց — կրակ

ոսկեզօծ — ոսկեգույն

  1. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:

մեծահարուստ — աղքատ

տեր — ծառա

ծով — ցամաք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ծով,  բոց

ոսկեզօծվել — տաս տառ, տասնմեկ հնչյուն

տերև — չորս տառ,  հինգ հնչյուն

ոսկի — չորս տառ, հինգ տառ

ծով — երեք տառ, երեք հնչյուն

բոց — երեք տառ, երեք հնչյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով