15.10 -մայրենի (է-ե, օ-ո)

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

 
  Կարդում  եմ,  երգում  ես, ամենաէժան,  խաղացել  են,  էկրան
խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք,  տեսել  եք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:
 
Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:
 

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Կար չկար մի անտառ կար ամեն, որի ծառերը աշնանը միշտ ոսկեզօվում էին: Ովքեր մտնում էին անտառ չէին ուզում այդտեղից  հեռանալ: Կար մի օդաչու, որը իր որդուն սովորեցնում էր իր որդուն վարել ինքնարիռ: Որսին հենց վերևից տեսավ այդ զարմանահրաշ գույներով անտառը, որոշեց, որ պետք է անպայման գնա այնտեղ՝ չնայած հայրը ասում էր, որ դա վտանգավոր է:  Մի օր նա ինքնաթիռով մենակ օդ բարձրացավ և գնաց անտառի ուղղությամբ, բայց չկարողացավ վայրէջք կատարել, նրա ինքնաթիռը խճճվեց ծառերի մեջ:

Տղան զգուշորեն դուրս եկավ ինքնաթիռից, ու իջավ ծառից: Շուրջն այնքան գեղեցիկ էր, որ տղան մի պահ մոռացավ ամեն ինչի մասին: Տերևները քնքշորեն օրորվում էին քամուց, ասես մեղմօրոր պարում էին: Տղան մի պահ նույնիսկ մտածեց, որ կարող է այդտեղ ապրել ու տուն չգնալ: Բայց հետո նա հիշեց իր հայրիկին ու մայրիկին, հասկացավ, թե ինչքան նրանք կտխրեն, եթե կորցնեն իրեն ու ամաչեց իր մտքերի համար: Նա սարքեց ինքնաթիռը և երկինք բարձրացավ: Վերևից նա տեսնում էր, թե ինչպես է անէանում այդ կախարդական անտառը, բայց նա այլևս չէր տխրում, որովհետև գիտեր, որ իր տունն ու իր  ընտանիքն իր համար ավելի թանկ են, քան այդ ոսկեզօծ անտառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով