Իմ անսովոր հեքիաթը

Կար մի անտառ, այնտեղ շատ գեղեցիկ էր ձմռանը: Երեխաները ձնեմարդ էին սարքում, ձնագնդիկ էին խաղում և այլ ուրախ բաներ անում: Այդ անտառում կային շատ եղևնիներ, որոնց վրա լիքը ձյուն էր, և եղևնիները կարծես սպիտակ լինեին: Այնքան գեղեցիկ էր այդ անտառը, որ անգամ ծիտիկները չէին ուզում թռչել տաք երկրներ: Բոլորը այդ անտառին անվանում էին «Հրաշքների անտառ»: Մի տղա կար, որը ապրում էր Աֆրիկայում: Այնտեղ ձմռանը տաք էր լինում: Նա գրքում կարդացել էր այդ «Հրաշքների անտառ» — ի մասին և ուզում էր անպայման տեսնել այն: Նա մի նավ պատրաստեց և ճանապարհ ընկավ դեպի այդ անտառ: Գնալով եղանակը ցրտում էր: Շուտով տղան նկատեց, որ ջուրը վերածվում է սառույցի: Նա ստիպված էր կամ հետ գնալ կամ էլ սառույցի վրայով ոտքով գնալ: Նա ընտրեց ոտքով գնալը: Եւ այդպես սահելով տղան  հասավ անտառ: Ձմեռային անտառը նույնիսկ ավելի գեղեցիկ էր, քան տղան պատկերացնում էր: Ասես հեքիաթում լիներ հայտնված: Տղան անտառի եզրին մի փոքրիկ տուն կառուցեց ու սկսեց այնտեղ ապրել: Իսկ երբ մեծացավ՝ դարձավ անտառապահ՝ սիրում ու պաշտպանում էր այդ անտառի բոլոր կենդանիներին ու ծառերը: Կենդանիներն էլ նրան էին շատ սիրում, հենց տեսնում էին նրան, վազելով մոտենում էին, շուրջը հավաքվում և ուրախ-ուրախ թռվռում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով