Առաջադրանքներ գիրք տետրից

 

Ես ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը չէմ ուզում մնամ 

Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ: Ես ուզում եմ խաղալ մենակ

Ես ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չէմ ուզում

Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ: Ես ուզում եմ քույրիկիս հետ խաղալ

 

Հրեշի կրակից խանձված ու չորացած ապարանքի մոտ փռված էին դաշտերն ու այգիները:

Հրեշի ապարանքի մոտ փռված էին կրակից խանձված ու չորացած դաշտերն ու այգիները:

Երկու սև ամբ

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

    Վաղուց թողած բար՝ձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության,
    Երկու սև ամպ, հողմի առաջ
    Գընում էին հալածական։

    Հողմը սակայն չար հոսանքով
    Բաժնել, ջոկել չէր կարենում,
    Ինչքան նըրանց լայն երկնքով
    Դես ու դեն էր քըշում, տանում։

    Ու անդադար գընում էին՝

    Քըշված հողմի կատաղությամբ,
    Իրար կըպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սև ամպ…

    1894
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Շարժումը, որովհետև բանաստեղծությունը կարդալիս պատկերացնում ես թէ ինչպես է հողմը ամեն ինչ դես ու դեն քշում:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Ես մտածում եմ սրանք են ամենա գլխավոր իմաստը ունեցող տողերը, որովհետև ամբող բանաստեղծությունը սև ամպերի մասին էր որոնք անդադար գնում էին:

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Չար հողմը

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Հողմը քշում էր երկու սև ամպերին ու դրանք անդադար գնում էին, սակայն հողմը որքան էլ փորձում էր՛ չէր կարողանում ամպերին իրարից բաժանել:

Моя семья – это семь „Я”

Моя семья – это семь „Я”

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь.

Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже.

Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит.

У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет.

Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей.

У нас есть семейные традиции и правила:

  • Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.
  • Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!
  • На заботу отвечай заботой.

2. ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

  1. Большая ли семья у рассказчика?

Да у него большая семя.

  1. Назовите членов семьи, о которой вы только что прочитали.

Мама, папа, три брата, одна систра, и одно собака

  1. Какие ещё слова, обозначающие родственников вы знаете?

прабабушка, прадедушка

  1. Как вы думаете, почему Джека считают членом семьи?

Я думаю что они считают Джека членом сими потому что очень любят его.

  1. Какие семейные традиции и правила есть в вашей семье?

По вечерам мы любим смотреть фильмы все семьей, по ночам мама любит мне читать книгу — сказки или легенды

  1. Объясните значения этих слов на русском языке.
    Например: дядя – это брат папы или мамы.дедушка – это папа мамы или папа папы
    бабушка – мама мамы или мама папы
    племянник – сын сестры или брата
    племянница – дочка сестры или брата
    тётя – сестра мамы или папы
    двоюродный брат – сын тёти или дяди
    двоюродная сестра — дочка тёти или дяди

Թեմա՝ Պատիկ — փաթեթ 1

Թեմա՝ Պատիկ — փաթեթ 1

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ․

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։

14

  1. Գտիր  6-ի  եռապատիկը։ 

18

  1. Գտիր   8-ի  քառապատիկը։

32

  1. Գտիր  10-ի  հնգապատիկը։    

50

  1. Գտիր  4-ի  տասնապատիկը։    

40

  1. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։

4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20

Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

6, 9, 12,  3 — ի ամենա փոքր թիվը դա 3 — ն է

  1. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6, 12, 24

  1. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8, 16, 32

  1. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

7, 14, 21, 28

  1. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9, 18, 27

  1. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40

  1. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

24, 48, 72

  1. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13, 26, 39

  1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

60

  1. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։

18

  1. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։

1000

  1. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

4000

 

Մոծակն ու մրջյունը — առաջադրանքներ

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2-3 անգամ):

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մեջեմեջ —  փոփոխակի

Կոկ — հարթ

  • Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
  • Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):

Ով աշխատի նա կուտի, ժամանակը ոսկի է, ով ալարի ոչ դալարի, ամառը բեր ձմեռը կեր, ինչ որ ցանես, այն կը հնձես

  1. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Ինձ սովորեցրեց առակը այն, որ պետք է աշխատել:

  1. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

Գիժ — խելագառ

Ժիր — աշխույժ

Շեն — բազմամարդ

Թշվառ — խեղճ

Թուխ — մթագույն

Ամբար — պահեստ

Սուգ անել — Երբ մարդ է մահանում ընտանիքը սուգի մեջ է ընկնում

Պաղել — սառչել

Դալկանալ — գունատվել

  1. Գրի՛ր  ժիր, սուսիկ — փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառերի հականիշները:

Ժիր — ծույլ

Սուսիկ — փուսիկ — աշխույժ

Աշխույժ — սուսիկ փուսիկ

Ծույլ — աշխատասեր

Լիքը — քիչ

Ուրախ — տխուր

Առողջ — հիվանդ

  1. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարձ,  համբուրել, զարդնել:

Одно задание

Выберите и выполните одно задание. Результаты выложите у себя в блоге.

1. Ответьте на вопрос: кому бы вы отдали кувшин с золотом и почему (сказка «Кувшин с золотом»)?

Я бы поделил золото между хозяином и пахарем. Я так делю так потому что этот земля  было хозяином а пахарем нашел.

Պատրանք

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:

 ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Կուսական — անարատ

Պատրանք — խաբեություն

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք — խաբեություն

Մութ — խավար

Քաջ — համարձակ

Կուսական — անարատ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Պատրանք — խաբեբայություն