Ուսումնական գարուն. Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ես կարդում եմ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը: Այս գիրքը գրել է Ջոան Ռոուլինգը: Ինձ շատ հետաքրքիր է, քանի որ մինչ այդ էլ ընտանիքով դիտել էինք Հարրի Փոթերի մասին բոլոր ֆիլմերը, իսկ այս փետրվարի 19-ին՝ Գրքի տոնին քույրիկս ինձ նվիրեց այս գիրքը:  Դեռ ամբողջը չեմ կարդացել, բայց հիմա ձեզ  կպատմեմ, թե ինչպես է սկսվում Հարրի Փոթերի մասին պատմությունը :

«Անգլիայում ապրում էր Դրզլինների ընտանիքը՝ պարոն Դրզլին, տիկին Դրզլին ու նրանց միակ որդին՝ Դադլին, որը սարսափելի շատակեր էր: Մայրն ու հայրը ամբողջ օրը նրան կերակրելով էին զբաղված և կատարում էին նրա բոլոր ցանկությունները: Տիկին Դըրզլին ուներ մի քույրիկ, որի երեխայի անունը Հարրի էր: Հարրին և Դադլին հասակակիցներ էին: Բայց Տիկին Դրզլին ատում էր իր քրոջը,  որը նրա հակապատկերն էր: Մի օր Դըզլիի ամուսինն աշխատանքի գնալիս տեսավ մի կատու, որը գիրք էր կարդում: Նա չհավատաց իր աչքերին, աչքերը տրորեց, նորից բացեց, բայց տեսավ, որ կատուն իսկապես քարտեզ էր կարդում: Պարոն Դըրզլին շարունակեց իր ճանապարհը, հետո նրան հանդիպեցին մի խումբ մարդիկ, որոնք շատ տարօրինակ էին հագնված:  Դրզլին նյարդայնացած գնաց աշխատանքի, քիչ հետո պատուհանից դուրս  նայեց ու տեսավ բուեր: Նա մի անգամ էլ էր օրը ցերեկով բուեր տեսել, չնայած շատերը  նույնիսկ գիշերը երբեք բու չէին տեսել: Իսկ երբ երեկոյան նա տուն էր վերադառնում, դարձյալ հանդիպեց այդ նույն տարօրինակ թիկնոցներով մարդկանց, որոնք շշնջում էին «Հարրի» անունը…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով