Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանում — քառակուսի

Պատկերի պարագիծը — 10 + 10 + 10 + 10 = 40

Պատկերի — մակերեսը — 10 x 10 = 100

Պատկերի անվանում — ուղղանկյուն

Պատկերի պարագիծ — 12 + 8 + 12 + 8 = 40

Պատկերի մակերես — 12 x 8 = 96

Պատկերի անվանումը — եռանկյուն

Պատկերկի պարագիծ — 7 + 7 + 7 + 7 = 28

3 — ուսումնական տարի ամփոփում բնագիտություն

Այս տարի մենք սովորել ենք երկրներ, մայրցամաքներ, քաղաքներ, միկրոբների մասին, սառույցների մասին, բույսերի մասին և այլն։ Ինձ ամենա շատը դուր էր եկել, այն որ մենք տարբեր ֆիլմեր էինք նայում օրինակ սառույցների մասին, աղտոտելու մասին և այլ տարբեր բաներ, բայց ինձ դրանցին ամենա շատը դուր եկավ սառույցի մասին ֆիլմը։ Եթե ես ճիշտն ասեմ ես քիչ եմ մասնակցել ֆլեշմոբներին։ Ես կկարողանամ օգտագործեմ այլ միջավայրում դա։

 

 

 

 

 

 

 

 

Եթե կարողանայի թռչել

Կար մի տղա, որի երազանքը այն էր, որ նա կարողանա թռչել: Մի անգամ նա ճամփորդելիս տեսնում է մի խրճիթ և որոշում է մտնել: Նա մտավ և տեսավ մի կախարդ և որոշեց հարցնել.

— Դու կարո՞ղ ես երազանքը իրականացնել:

— Այո կարող եմ, ինչո՞ւ:

— Ես ուզում եմ թռչել:

— Հիմա կիրականացնեմ երազանքդ:

Նա ասաց բու — րա — սի — բոմ, և նրա ձեռքերը սկսեց թափահարվել:

Նա շատ ուրախացավ և շնորհակալություն հայտնեց:

Տղան թռչեց դեպի իր տուն: Նրա ծնողները չէին հավատում իրենցաչքերին: Հետո տղան ամեն ինչ պատմեց իր ծնողներին և թռչեց դեպի վեր:

Կամակոր թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դերձակներ

Կարճ

Մարդ

Թախտին

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Դերձակ բառը նշանակում է կարող:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

      գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

ՊատմողկանԹագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Պատմողական — Լինում է, չի լինում, մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Հարցական — Տես կհավանե՞ս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը հասկացավ որ թագավորը  հիմար է:

Խելոք դերձակը մի անգամից հասկացավ, որ կամակոր թագավորը անխելք է և հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Ոչ մի դերձակ չի համարձակվել այդպիսի բան ասի:

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը իր մոտ թաքուն պահում է ճիպոտ որպեսզի խփի ոտքերին:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված տեքստում:1Ես չգիտեմ այդ ասածվացքը, բայց ինձ թվում է, որ նրա մասին է, որ չի կարելի վերմակի համար գլուխը կտրել:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես վերմակը կկարեյի ու թելը ձեռս կպահեի, հետո կգնաի, ու բոլոր թելերը կքանդվեին:

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Ագահ թագավորը

Ճամփորդություն դեպի Բջնի

Այսօր մենք գնացինք ճամփորդության դեպի Բջնի և այնտեղ Բջնիի դպրոց: Դպրոցում երգեցին և պարեցինք, իսկ հետո նախաճաշեցինք եկեղեցու մոտ: Եկեղեցում երգեցինք հետո հաղթահարեցինք բարձրունքը: Իջանք ներքև, աղբյուրից ջուր խմեցինք և նստեցինք ավտոբուս ու գնացինք դպրոց, դպրոցից էլ տուն: