Գործնական քերականություն

Կատարի՛ր առաջադրանքները (Գործնական քերականություն):

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ — հիվանդանոց

Ծաղիկ — ծաղկանոց

Մուկ — մկաստան

Հայ — Հայաստան

Նիստ — նստարան

Այբուբեն — այբենարան

Դաս — դասարան

Դպիր — դպրոց

Դարբին — դարբնոց

Հյուր — հյուրանոց

Զորք — զորանոց

Ռուս — Ռուսաստան

Գործ — գործարան

Բրուտ — բրուտանոց

Կույս — կուսանոց

Ուզբեկ — Ուզբեկստան

Հնդիկ — Հնդկաստան

Թուփ — թփուտ

Ծիրանի — ծիրանենի

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ

Ա) Ջրահարս, ծովանկար — ծովահարս, ջրանկար

Բ) Ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ

Գ) Հողմածին, ջրաղաց — ջրածին, հողաղաց

Դ) Զորագունդ, երկրամաս — զորամաս, երկրագունդ

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր — Ձեռք + գիր

Գեղանկար — Գեղեցիկ +նկար

Շրջագգեստ — Շրջանաձև + զգեստ

Սիրահոժար — Սեր + հոժար

Դեղնակտուց — Դեղին + կտուց

Հոդակապ — Հոդ + կամ

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով