Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Արաբերեն «գեղեցկություն» բառից է առաջացել:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը ուտում է ամեն ինչ:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու մետր է, իսկ երկարությունը երեք մետր է։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Նրանք ունեն կուտակված ճարպեր, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ճարպեր ունի հավաքած:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չուզենա:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցա հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Սպիտակ բուրդ

Մեծ կենդանի

խոշոր ուղտ

Շոգ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

Առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Հնարագետ ջուլհակը

  1. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):

Հնարագիտություն — հնարք + գիտություն

Թագավոր — թագ + ավոր

Հարցմունք — հարց + մունք

Կախարդական — կախարդ + ական

Անմահական — ան + մահական

Արհեստասեր — արհեստ + սեր

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:

5 անձ ցույց տվոյ գոյականներ — ջուլհակ, դերվիշ, թագավոր, գիտնական, հարս

 

  1. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:

Դերվիշը ուզում էր գրավել ամբողջ աշխարհը

Ջուլհակը հնարագետ էր և կարողացավ հասկանալ դերվիշին

  1. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

«Հնարագետ ջուլհակը» մաս 3

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։

Համբավ — տեղեկություն

Անհամար — անթիվ

  1. Վերնագրի՛ր երրորդ մասը:

«Ինչպես ջուլհակը հասկացավ դերվիշին»

  1. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:

Ինչո՞ւ էր դերվիշը ուզում գրավել աշխարհը

Ինչո՞ւ էր դերվիշը խոսում առարկաներով

«Հնարագետ ջուլհակը» մաս երկու

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երկրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երկրորդ մասի)։

Տարօրինակ — անսովոր

Ջուլհակ — կտավագործ

Ճախարակ —  ծիծեռնիկ

Հանճար — տաղանդ

 

Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — հասարակ մարդու շորերը հագած քայլում էր, որպեսզի իրեն չճանաչեն:

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — նույնիսկ, եթե ինձ ճանաչել ես ցույց մի տուր դա

  1. Վերնագրի՛ր երկրորդ մասը:

«Թագավորն ու հնարագետ ջուլհակը»

  1. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:

Ինչո՞ւ էր թագավորը ծպտված դուրս եկել քաղաք

Ինչո՞ւ թագավաորը որոշեց մտնել ջուլհակի տուն

Ինչի՞ց թագավորը հասկացավ, որ ջուլհակը ճանաչել է նրան

Ինչո՞ւ էր թագավորը ոչ թե ուղիղ այլ քողարկված հարցեր տալիս ջուլհակին

Ի՞նչ նկատի ուներ թագավորը ասելով «Սագեր է ուղարկելու ջուլհակին փետրելու համար»

«Հնագետ ջուլհակը»

  1. Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին`4-5-րդ դասարաններ:
  2. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  3.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  4. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։

Լուռ ու մունջ — սուս ու փուս

Դատարկ — փուչ

Երկյուղ — վախ

Միմյանց — մեկ մեկու

Սաստկանալ — ուժեղանալ

Փարատել — մխիթարել

 

Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել — տեսնել, թե ինչու է դերվիշը շրջան գծել, ինչ է ուզում դրանով ասել

Լուն ուղտ շինել — փոքր բանը մեծ պատմություն սարքել

Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը — հիվանդություն տարածել

Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին — մի խնդիրը լուծելու փոխարեն մեկ ուրիշ խնդիր էլ ստեղծել

  1. Վերնագրի՛ր առաջին մասը:

Դերվիշի գաղտնիքը

  1. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ:

Քո կարծիքով ի՞նչ էր ուզում անել դերվիշը

Ինչո՞ւ գիտնակաները չէին թողում, որ դերվիշը ասի, թե ինչ է ուզում անել

Ինչո՞ւ էին գիտնակաները մտածում, որ դերվիշը ուզում է վատ բան անել

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այս պատմության մարդը շատ էր սիրում նվագել սրինգ: Այդ սրինգը կախարդական էր և բոլորին բարիացնում էր: Մի օր նա հանդիպում է գայլերի և որոշում է սրինգը նվագել, իսկ գայլերը երբ լսեցին այդ կախարդական սրինգի ձայնը, մի անգամից գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Մարդը նվագեց սրինգը և գայլերը կարծես քարացան

4. Վերնագրի՛ր տեքստը:

«Կախարդական սրինգը»

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհագրություն, աշխարհահռչակ, ճանապարհորդ

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի — ածական

Նա — դերանուն

Անտառ — գոյական

Կախարդական — ածական

Սթափվեց — բայ

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:

Ենթակա -մարդը

Ստորոգյալ — վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել — հորդորել

Պսպղալ — շողալ

Թշնամի — հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս

Իննի ուղագրություն

Գրի՛ր վարժությունները։

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Մինև հարյուրը բոլոր թվերը գրվում են իրար հետ, իսկ հարյուրից հետո բոլորը գրվում են առանձին:

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վացունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսուն վեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

Եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով ապա գրում ենք «ն» հոդը և ստացվում է ինն

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Ես իմացա իննի գրության մասին այն, որ եթե հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով ապա գրում ենք «ը» հոդը, իսկ եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով ապա գրում ենք «ն» հոդը, իսկ եթե հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով ապա գրում ենք «ը» հոդը:

Խիղճը

Կար չկար մի քաղաք կար: Այդ քաղաքում ոչ ոք խիղճ չուներ և նույնիսկ չգիտեյին, թե ինչ է նշանակում խիղճ ունենալ: Օրինակ, եթե դու գնում էիր մեքենա, տուն կամ նման մի բան գնելու, ոչ ոք փող չէր վճարում, եթե պայմանագիր չկար: Մի անգամ մի մարդ խանութում եղածից շատ է վճարում, որովհետև ապրանքը լավն էր, ու մեկ էլ բոլորը սկսում են նրան ծաղրել: Այդ մարդը որոշում է բոլորին սովորեցնել, թե ինչ է խիղճը: Երբ բոլորը լսում են այդ մարդու երկար բացատրանքը սկսում են նրանք էլ խիղճ ունենալ և այդ օրվանից հետո բոլորը, որ ուզում էին բացատրեյին այդ քաղաքը ասում էին «Այն քաղաքը որտեղ բոլորը շատ խղճով են»: