Վահագնի ծնունդը

1․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։ Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։ Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն — խելացի

Համրանալ — մնջանալ

Խնդությունուրախություն

Անշուք — հասարակ

Չքավոր —  խեղճ

Աղախին — սպասուհի

Խուրջին — խարար

Պարգև — նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն — անխելք

Հարոուստ — աղքատ

Անպատիվ — պատվավոր

Տխուր — ուրախ

Խավար — լույս

Ծանրություն — թեթև

2․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագը կրակի աստվածն է:

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծովն ծիրանի

  1. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Երկիր, ծով, երկինք, բոց, եղեգ

  1. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նրա մազերը ու մարուքը կրակ էին, նրա աչքերը արևներ էին:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Ինչ-որ բան խորհրդանշող

  1. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնեց երկինք և երկիր,

Երկնեց և ծով ծիրանի,

Եվ եղեգնիկը կարմիր

Երկնեց ծովում ծիրանի

Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,

Բոց է դուրս գալիս եղեգան փողից,

Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,

Բոց է դարձել և ծով ծիրանի.

Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ: