Չալանկը

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տարակուսալ — կասկածել

  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

Ես պատմվածքը կարդալուց հետո հասկացա, որ շները շատ խելացի, բարի և հավատարիմ են:

  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:

Երկու պատմությունն էլ տխուր էին, բայց սովորացնող, որ շները շատ հավատարիմ են:

  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

Այդ երկու շների միջև նմանությունը այն էր, որ նրանք երկուսն էլ շատ հավատարիմ էին և նրանք երկուսն էլ ինձ դուր եկան:

  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Իմ սիրած կենդանիները երեքն են, կրիաները, ձկները և շները: Ես տանը պահում եմ ձկներ: Իմ ձկները ութն են: Ես, երբ մոտենում եմ իմ ձկներին, նրանք բարձրանում են ջրի երես և սպասում են, թե երբ եմ ես նրանց կերակրելու: Ես շատ եմ սիրում նրանց: Ես միշտ (կարող է դա ծիծաղալու լինի) նայում եմ ձկներին և մտածում, թե ինչ են նրանք խոսում: