Ծաղկունքի մասին

Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։