Իմ գրադարանը

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդացել եմ Հարրի Փոթերի երկրորրդ մասը, որ գրել է Ջ.Ք. Ռոուլինգ:

Առաջին գլխում հեղինակը պատմում է Հարրիի ծննդյան մասին, որը Հարրիի համար ամենավատն էր, որովհետև Դրզլիները նույնիսկ չէին հիշում իր ծննդյան մասին: Հարրիին մտածում էր, որ նա իրականում չի գնացել Հոգվորց , որովհետև նրան իր ընկերները նամակ չէին գրում: Մեկ էլ էտ պահին երկար ականջներով մի արարած է հայտնվում: Նրա անունը Դոբբի էր: Նա, երբ ինչ որ վատ բան էր ասում խփում էր ինքը իրեն: Նա Հարրիին համոզում էր, որ նա Հոգվորց չգնա: Հետո Դոբբիի բերանից մի բան դուրս թռավ, որը նա չէր ուզում, որ Հարրին իմանա: Նա ասեց, որ ինքն է պահել ընկերների ուղարկած նամակները: Դոբբին հեռանում է: Հարրին նայեց պատուհանից դուրս և տեսավ մի թռչող մեքենա: Մեքենայի մեջ Ռոնն էր: Նրանք վերցնում են Հարրիին և գնում դեպի Ռոնենց տուն: Ես դեռ այսքանն եմ կարդացել:

 

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Հիշիր՝ չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Հարրին քաջ, բարի, համեստ և նպատակին հասնող էր, Ռոնը ուրախ, զվարթ և ալարկոտ էր, Հերմայոնին շատ հետաքրքրասեր, խելոք, բոլորին խրատող և ուզում էր միշտ լինել ամենա լավ աշակերտը, Դոբբին խեղճ, զվարճալի և  համառ էր:

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ես նայել եմ բոլոր Հարրի Փոթերի ֆիլմերը, բայց գիրքը ինձ ավելի հետաքրքիր թվաց, որովհետև այնտեղ ամեն ինչ ավելի մանրամասն է գրված, ավելի լավ ես ճանաչում հերոսներին և ավելի լավ ես պատկերացնում այն կախարդական աշխարհը, որը նկարագրել է գրքի հեղինակը:է

Ուսումնական գարուն. Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ես կարդում եմ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը: Այս գիրքը գրել է Ջոան Ռոուլինգը: Ինձ շատ հետաքրքիր է, քանի որ մինչ այդ էլ ընտանիքով դիտել էինք Հարրի Փոթերի մասին բոլոր ֆիլմերը, իսկ այս փետրվարի 19-ին՝ Գրքի տոնին քույրիկս ինձ նվիրեց այս գիրքը:  Դեռ ամբողջը չեմ կարդացել, բայց հիմա ձեզ  կպատմեմ, թե ինչպես է սկսվում Հարրի Փոթերի մասին պատմությունը :

«Անգլիայում ապրում էր Դրզլինների ընտանիքը՝ պարոն Դրզլին, տիկին Դրզլին ու նրանց միակ որդին՝ Դադլին, որը սարսափելի շատակեր էր: Մայրն ու հայրը ամբողջ օրը նրան կերակրելով էին զբաղված և կատարում էին նրա բոլոր ցանկությունները: Տիկին Դըրզլին ուներ մի քույրիկ, որի երեխայի անունը Հարրի էր: Հարրին և Դադլին հասակակիցներ էին: Բայց Տիկին Դրզլին ատում էր իր քրոջը,  որը նրա հակապատկերն էր: Մի օր Դըզլիի ամուսինն աշխատանքի գնալիս տեսավ մի կատու, որը գիրք էր կարդում: Նա չհավատաց իր աչքերին, աչքերը տրորեց, նորից բացեց, բայց տեսավ, որ կատուն իսկապես քարտեզ էր կարդում: Պարոն Դըրզլին շարունակեց իր ճանապարհը, հետո նրան հանդիպեցին մի խումբ մարդիկ, որոնք շատ տարօրինակ էին հագնված:  Դրզլին նյարդայնացած գնաց աշխատանքի, քիչ հետո պատուհանից դուրս  նայեց ու տեսավ բուեր: Նա մի անգամ էլ էր օրը ցերեկով բուեր տեսել, չնայած շատերը  նույնիսկ գիշերը երբեք բու չէին տեսել: Իսկ երբ երեկոյան նա տուն էր վերադառնում, դարձյալ հանդիպեց այդ նույն տարօրինակ թիկնոցներով մարդկանց, որոնք շշնջում էին «Հարրի» անունը…»