Իմ ընտանիքը

Ես ունեմ հայրիկ, մայրիկ, եղբայր և քույրիկ։ Մեր ընտանիքում բոլորը ճարտարապետներ են,  միայն մայրիկս է թարգմանիչ։  Ես մեր ընտանիքում ամենափոքրն եմ։ Քույրիկս ու եղբայրս շատ մեծ են արդեն։ Ես շատ կուզեի փոքր եղբայր ունենայի, որ հետը անընդհատ խաղայի։ Չնայած մեծ եղբայր ունենալն էլ է լավ, բայց նա շատ քիչ է տանը լինում, միշտ իր ընկերների հետ է ։ Եղբորս հետ ես շատ եմ սիրում ծիծաղել, քույրիկիս հետ սիրում եմ խոսել։ Ես սիրում եմ, երբ բոլորս միասին գնում ենք զբոսնելու, կամ քաղաքից դուրս, կամ միասին կինո ենք նայում։