Երորրդ ուսումնական շրջան

Երորրդ ուսումնական շրջանի ժամանակ արել ենք տարբեր նախագծեր:

Մենք կարդացել ենք «Հնարագետ ջուլհակը» և դատ ենք իրականացրել

https://aregsoghoyan.edublogs.org/?s=%D5%80%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF+%D5%BB%D5%B8%D6%82%D5%AC%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A8&submit=Search

Նաև կարդացել ենք «Արևն ու լուսինը» հեքիաթը

https://aregsoghoyan.edublogs.org/?s=%D4%B1%D6%80%D6%87+%D6%87+%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6&submit=Search

Մասնակցել ենք Ուսումնական գարուն նախագծին

https://aregsoghoyan.edublogs.org/?s=%D5%88%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A3%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6&submit=Search\

Կարդացել են «Հսկան» բալլադը

https://aregsoghoyan.edublogs.org/?s=%D5%80%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6&submit=Search

Կարդացել են նաև «Արծիվն ու կաղնին» բալլադը

https://aregsoghoyan.edublogs.org/?s=%D5%80%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6&submit=Search

 

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

Գոյական — գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, հրաշալի, երեխա, նավաստի

Ածական — խիզախ, բարի, երկար, մաքուր

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

 Իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժիշկ, հյուս:

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք:

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հասարակ — ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

Հատուկ — Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ:

Բարեկամ — բարի + ա + կամ — բարդ բառ

Գրավոր — գիր ավոր — ածանցավոր բառ

Ծով — պարզ բառ

Լուսամուտ — լույս մուտ — բարդ բառ

Անպետք — ան պետք — ածանցավոր բառ

Հողոտ — հող ոտ — ածանցավոր բառ

Գնորդ — գին — որդ — ածանցավոր բառ

Ամառ — պարզ բառ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հ եռու, քար, ամպ:

Կաթնային, խորհրդավոր, տգետ, հեռավոր, քարոտ, ամպային:

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Իմ քույրկը, խելացի է: Ծառը գեղեցիկ ծաղկում էր: Հեծանիվի ակը մեխով ծակվել է: Երեխան ուրախությունից ցատկեց5

Հեռուստացույցի պատմությունը

1․Սեղծագործությունն անավարտ է։ Այս պատմության համար երեք տարբեր ավարտ մտածի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։

Այսպես սինյոր Վերուչը որոշում է հեռանալ տանից և ապրի մեկ ուրիշ տանը, հանգիստ և խաղաղ:

Սինյոր Վերուչը որոշում է անջատել հեռուստացույցը, բայց միևնույնն է նրանք մնում են իր տանը և նա ստիպված ապրում է նրանց հետ:

Սինյոր Վերուչը դուրս է որոշում հանել նրանց, բայց հետո նա կրկին միացրեց հոռուստացույցը մտածելով, որ չի կրկնվի ու մեկ էլ նրանք կրկին հայտնվում են:

2,Քո ընտրությամբ կարդա՛ ևս մեկը՝ Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»։ Մտածի՛ր երեք ավարտ

Նրանք մի կերպ հասան տեղ, բայց վարորդը մնաց այդ մոլորակում, վախենալով վերադառնալ:

Նրանք սխալ մոլորկում իչան:

Շոկոլադը վերջացավ և վարորդը չկարողացավ ուտել որպեսզի արագ վերադառնա մոլորակ:

Ծաղկունքի մասին

Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Իմ սիրած կենդանիները

Ես ունեմ երկու սիրած կենդանի, մեկը ձուկն է, մեկն էլ շունը։ Ինձ իմ ծննդյան օրը նվիրել էին շուն, բայց հետո մենք հասկացանք, որ չենք կարող պահել շուն ու համ էլ իմ քույրիկը պարզվեց, որ ալերգիա ուներ շներից, բայց միևնույնն է ես շատ եմ սիրում շներին։ Իսկ իմ այս ծնունդին ինձ նվիրեցին ձուկ և ես նրանց շատ եմ սիրում։ Նրանք արդեն սովորել են, թե երբ եմ ես նրանց կերակրելու, և ես երբ անջատում եմ պղպջակներ ցպնող սարքը (որով նրանք շնչում են) նրանք բարձրանում են ջրի երես և սպասում, թե երբ եմ ես կերակրելու նրանց։

Չալանկը

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տարակուսալ — կասկածել

  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

Ես պատմվածքը կարդալուց հետո հասկացա, որ շները շատ խելացի, բարի և հավատարիմ են:

  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:

Երկու պատմությունն էլ տխուր էին, բայց սովորացնող, որ շները շատ հավատարիմ են:

  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

Այդ երկու շների միջև նմանությունը այն էր, որ նրանք երկուսն էլ շատ հավատարիմ էին և նրանք երկուսն էլ ինձ դուր եկան:

  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Իմ սիրած կենդանիները երեքն են, կրիաները, ձկները և շները: Ես տանը պահում եմ ձկներ: Իմ ձկները ութն են: Ես, երբ մոտենում եմ իմ ձկներին, նրանք բարձրանում են ջրի երես և սպասում են, թե երբ եմ ես նրանց կերակրելու: Ես շատ եմ սիրում նրանց: Ես միշտ (կարող է դա ծիծաղալու լինի) նայում եմ ձկներին և մտածում, թե ինչ են նրանք խոսում:

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սրտային, վախկոտ, քարոտ, մայրական, երկնային, արևոտ, փայտյա, լեռնային, փողոցային, երկաթյա, օդային, ծաղկային, եղբայրություն, ոսկեղեն, արծաթյա, ծովային, Ամերիկյան, ֆրասիական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Որովհետև համեմատում են:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ — ամենից վատ, վատագույն

Գեղեցկագույն — ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ

Բարձրագույն — ամենաբարձր, ամենից բարձր

արձրԱմենաազնիվ — ամենից ազնիվ

Ամենից հզոր — ամենահզոր, հզորագույն

Ամենից ահեղ — ամենաահեղ, ահեղագույն

Համեստագույն — ամենահամեստ, ամենից համեստ

Ամենահին — ամենից հին, հնագույն

Ամենից ծանր — ամենա ծանր, ծանրագույն

Ամենալուրջ — ամենից լուրջ, լրջագույն

Ամենից խոշոր —  ամենախոշոր, խոշորագույն

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ — երեսուն

Չորս տասնյակ — քառասուն

Հինգ տասնյակ — հիսուն

Վեց տասնյակ — վաթսուն

Յոթ տասնյակ — յոթանասուն

Ութ տասնյակ — ութանասուն

Ինը տասնյակ — իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Կից — տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Հարադիր — Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար քսանհինգ, յոթ հարյուր վեց

Վահագնի ծնունդը

1․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։ Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։ Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն — խելացի

Համրանալ — մնջանալ

Խնդությունուրախություն

Անշուք — հասարակ

Չքավոր —  խեղճ

Աղախին — սպասուհի

Խուրջին — խարար

Պարգև — նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն — անխելք

Հարոուստ — աղքատ

Անպատիվ — պատվավոր

Տխուր — ուրախ

Խավար — լույս

Ծանրություն — թեթև

2․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագը կրակի աստվածն է:

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծովն ծիրանի

  1. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Երկիր, ծով, երկինք, բոց, եղեգ

  1. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նրա մազերը ու մարուքը կրակ էին, նրա աչքերը արևներ էին:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Ինչ-որ բան խորհրդանշող

  1. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնեց երկինք և երկիր,

Երկնեց և ծով ծիրանի,

Եվ եղեգնիկը կարմիր

Երկնեց ծովում ծիրանի

Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,

Բոց է դուրս գալիս եղեգան փողից,

Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,

Բոց է դարձել և ծով ծիրանի.

Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ:

 

Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Արաբերեն «գեղեցկություն» բառից է առաջացել:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը ուտում է ամեն ինչ:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու մետր է, իսկ երկարությունը երեք մետր է։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Նրանք ունեն կուտակված ճարպեր, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ճարպեր ունի հավաքած:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չուզենա:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցա հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Սպիտակ բուրդ

Մեծ կենդանի

խոշոր ուղտ

Շոգ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

Առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ