Առաջադրանքներ

  • Առաջադրանքների ստուգում, քննարկում:
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր հետևյալ բառերը՝
  1. ճահճուտ — ճահճոտ տեղ
  2. սուզվել — իջնել, դեպի ցած տարածվել
  3. անհուն — անսահման
  4. գանգատ — բողոք
  • Գրի՛ր թե ընդգծված բառերը ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ խոսքի մաս են: Օրինակ՝ աշխարհով-ինչո՞վ, գոյական

Եղիշե Չարենց «Տրիոլետ Լ. Բ.-ին»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Աշխարհը սիրես — ինչը ինչ անես, գոյական, բայ

Աշխարհով հիանաս — ինչով ինչ անես, գոյական, բայ

Անուշ — ինչպիսի, ածական

Սուզվել ճահճուտները — ինչ անել որտեղ, բայ, գոյական

Գանգատ — ինչ, գոյական

Թախիծ — ինչ, գոյական

Հրճվանք — ինչ, գոյական

Գինի — ինչ, գոյական

Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԸ

Եթե տասնորդական կոտորակին աջից կցագրենք ցանկացած քանակով զրոներ, ապա նրա մեծությունը չի փոխվի։
1) Տասնորդական կոտորակը կարգային միավորով բազմապատկելու համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե տասնորդական կոտորակում ստորակետից աջ գտնվող թվանշանների քանակը կարգային միավորի զրոների քանակից փոքր է, ապա տասնորդական կոտորակին նախապես պետք է աջից կցագրել պակասող քանակով զրոներ։

Օրինակ` 87,23 x 10=872,3      0,235×100=23,5

2) Տասնորդական կոտորակը կարգային միավորի բաժանելու համար պետք է ստորակետը դեպի ձախ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե ստորակետից ձախ գտնվող թվանշանների քանակը փոքր է կարգային միավորի զրոների քանակից կամ հավասար է նրան, ապա անհրաժեշտ է տասնորդական կոտորակին նախապես ձախից կցագրել պակասող քանակով զրոներ։

Օրինակ` 87,23 : 10=8,723      2,35:100=0,0235

 

Առաջադրանքներ

  1. Կատարե՛ք բազմապատկում.

 ա) 65, 103 10 = 651, 03 
գ) 7, 393 10000 = 73930 
ե) –59, 32 10 = -593, 2 
բ) 0,329 1000 = 329 
դ) 0,999 100 = 99,9 
զ) –0,00018 100 = -o,o18

  1. Ճի՞շտ է, որ`
    ա) 75,30 = 75,3 — ճիշտ է 
    գ) 96 = 96,0 — ճիշտ է
    ե) 40,3 = 40,300 — ճիշտ է 
    բ) 1,64 = 1,6400 — ճիշտ է 
    դ) 10,08 = 10,8 — սխալ է 
    զ) 17 = 170 — սխալ է

 

  1. Կատարե՛ք բաժանում.
    ա) 35,707 ։ 10 = 3, 5707 
    դ) 2 ։ 10 = 0,2  
    է) –300 ։ 10000 = 0,03   
    բ) 0,98 ։ 100 = 0,0098    
    ե) 673,1 ։ 1000 = 0,6731  
    ը) –0,06 ։ 10 = -0,006  
    գ) 1,765 ։ 1000 = 0,00765   
    զ) 829 ։ 100 = 8,29   
    թ) 12,25 ։ 100 = 0,1225  

Լուծե՛ք հավասարումը.
ա) x + 4x — 65 = 33
5x = 33 + 65
5x = 98
x = 98/5

գ)4 ⋅ (6 — x) + 7 ⋅ (5 + x) = 121
24 — 4x + 35 + 7x = 121
3x = 121 — 24 — 35
3x = 62
X =62/3
ե)x — 17 = 63 — 3x
-4x = 63 + 17
-4x = 80
x = -20
բ)6 ⋅ (2 + x) = 36 + 3x
12 + 6x = 36 + 3x
-3x = 36 — 12
-3x = 24
x = -8
դ)5 ⋅(4-x) — 50 + 10x = 70
20 — 5x — 50 + 10x = 70
5x = 70 + 30
5x = 100
x = 20

  1. Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ գործվածքի 10 մետրը:

10 x 8500 = 85000

  1. 100 կգ կոնֆետի համար վճարել են 72,5 հազար դրամ: Ի՞նչ արժե այդ կոնֆետի 1 կիլոգրամը:

72500 : 100 = 725

  1. Ինքնաթիռը երկու քաղաքների միջև եղած հեռավորությունն անցել է 3 ժ 20 րում։ Եթե ինքնաթիռի արագությունը 200 կմ/ժով ավելին լիներ, ապա նույն հեռավորությունը այն կանցներ 2 ժ 30 րում։ Որքա՞ն էին ինքնաթիռի արագությունը և քաղաքների հեռավորությունը։

 

  1. Մի թիվը մյուսից մեծ է 6 անգամ։ Եթե այդ թվից հանենք 534, իսկ մյուսին գումարենք 1914, ապա կստանանք հավասար թվեր։ Որո՞նք են տրված թվերը։

 

  1. Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։

2 միանիշ, 2 երկնիշ և 8 եռանիշ:

Առաջադրանքներ

  • Գլուխ, ոսկի, թև բառերը ուղիղ և փոխաբերական իմաստներով գործածիր նախադասությունների մեջ:

Աղջկա գլխում շատ մտեքեր կային։

Տղան ամեն օր գրքից մի գլուխ էր կարդում։

Ժամացույցը պատրաստված էր ոսկուց։

Բանվորի ձեռքերը ոսկուց էին։

Ծտի թևերը շատ մեծ էին։

Տղայի հագուստը կարճաթև էր։

  • Կազմածդ նախադասություններից դուրս գրիր ինչ և ինչպիսի հարցերին պատասխանող բառերը (գոյականներն ու ածականները):

Գոյականներ — ժամացույց, բանվոր, ծիտ, ձեռքեր, թևեր, հագուստ

Ածական — ոսկե, մեծ, կարճաթև, շատ

  • Հիշի՛ր թե ինչ է դարձվածքը: Ոտքի վրա, ականջին օղ անել, գլուխը կորցնել բառակապակցություններով նախադասություններ կազմիր: Դրանք գործածիր ուղիղ իմաստով և որպես դարձվածք:

Տղան ոտքի վրա կանգնած էր։

Աղջիկը ոտքի վրա նախաճաշում էր։

Աղջիկը ականջին օղ էր արել։

Աշակերտները ականջներին օղ արած լսում էին դասավանդողին։

Ուշացող տղան գլուխը կորցրած վազում էր։

Ռոբոտը գլուխը կորցրած վազում էր գլխի հետևից։

  • Որ բառն է ավելորդ, բացատրի՛ր, թե ինչու:

Վարդեր, վարդենի, վարդաջուր, Վարդավառ, վարդակ:

Ավելորդ բառը Վարդավառն է, որովհետև մյուս բոլոր բառերը կապված էին վարդ բառի հետ, իսկ Վարդավառը բառը կապ չունի վարդ բառի հետ։

Տասնորդական կոտորայներ դիրքային գրառումը և նրանց ընթերցումը

ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ԴԻՐՔԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, քանի զրո որ կա հայտարարում։ Ստացված գրառումը կլինի այդ տասնորդական կոտորակի դիրքային գրառումը։

Օրինակ` 67410=67,4   —87365100=-873,65   73100=0,73

Տասնորդական կոտորակների դիրքային գրառման մեջ ստորակետից առաջ գրված թիվը կոչվում է տասնորդական կոտորակի ամբողջ մաս, իսկ ստորակետից հետո գրված թիվը՝ նրա կոտորակային մաս։ Դրական տասնորդական կոտորակի դիրքային գրառման մեջ թվանշանի զբաղեցրած տեղը կոչվում է կարգ:

 Առաջադրանքներ

  1. Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը. 

 

674/10 = 67, 4

7332/100 = 73, 32

5889/1000 = 5, 889

83/100 = 0,83  

7112/1000 = 7, 112 

7/100 = 0, 7 

513/1000 = 0, 513 

78/1000 = 0, 78 

2.Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով

ա) 3,87 = 387/100   

գ) 137,56 = 13756/100 

 ե) 1,001 = 1001/100 

 է) 3,5978 =35978/1000 

 բ) 16,99 = 1699/100  

 դ) 0,003 = 3/1000 

 զ) 37,1 = 371/10  

 ը) 74,0938 = 740938/10000

 

  1. Կատարե՛ք գործողությունները

ա) 501760 ։ 448 + 8981 65 = 584885

 

  1. . 10, 11, 25, 39, 45, 100, 200, 205, 397 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնք բաժանվում են 5‐ի։

10, 25, 45, 100, 200, 205

  1. Մարդու քայլի երկարությունը 34 մ է։ Որքա՞ն է այն ճանապարհի երկարությունը, որն անցնելու համար նա պիտի անի միլիոն քայլ։

34 x 1000000 = 34000000

  1. Ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են՝ 2 սմ, 1/3սմ և 6 սմ։ Գտե՛ք նրա ծավալը։

2 x 1/3 x 6 = 4

Առաջադրանքներ

  • Ստուգում և քննարկում ենք առաջադրանքները:
  • Անգիր ասա՛ «Փարվանա» բանաստեղծությունից քո սիրած հատվածը:
  • Եղիշե Չարենցի մասին հետաքրքիր տեղեկություններ, պատմություններ գտիր և պատմի՛ր:

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ Այն հարցի շուրջ, թե Եղիշե Սողոմոնյանը Չարենց կեղծանունը ինչպե՞ս է ընտրել, կան տարբեր վարկածներ: Ըստ դրանցից մեկի` Չարենցը Մահարուն պատմել է, որ իրենց քաղաք եկած Չարենց ազգանունով մի բժշկի անունն է յուրացրել: Ըստ Կարինե Քոթանջյանի բանաստեղծը վերանվանվել է Չարենց մանուկ հասակում չար լինելու պատճառով: Իսկ Անուշավան Ջիդեջյանի պատմածի համաձայն Չարենցը պարզապես տառադարձել է Պուշկինի «Անչար» բանաստեղծության վերնագիրը: Չարենցի ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին։ Նրա հայրը, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

Տասնորդական կոտորակներ

ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐ


Այն սովորական կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ։ Տասնորդական կոտորակներ են, օրինակ 25/10 , -46/100, 9/1000

 

Այն դրական տասնորդական կոտորակը, որի համարիչը 1 է, կոչվում է համակարգային տասնորդական կոտորակ։ Ամենամեծ համակարգային տասնորդական կոտորակը 1/10ն է:

 

Ինչպես որ կարգային միավորների միջոցով գրի են առնվում բնական թվերը, այդպես էլ տասնորդական կոտորակները գրի են առնվում կարգային միավորների և համակարգային տասնորդական կոտորակների միջոցով։ Տեսե՛ք, օրինակ՝

37100=30+7100=30100+7100=3×10100+7×1100=3110+71100

Առաջադրանքներ

1.Տրված կոտորակներից որո՞նք են տասնորդական.

37/100, 7/9, —12/10, 10/100, -6/7, 98/1000, 37/100, 5/6, 10/5

37/100, -12/10, 10/100, 98/1000, 37/100

  1. Կոտորակի համարիչը գրի առնելով որպես կարգային գումարելիների գումար՝ կոտորակը ներկայացրե՛ք բնական թվով բազմապատկված համակարգային տասնորդական կոտորակների գումարի տեսքով.

18/100 = (10 + 8)/100 = 10/100 + 8/100 = 1/10 + 8 x 1/100  

98/1000 = (90 + 8)/1000 = 9 x 1/100 + 8/1000 = 9.1/100 + 8.1/1000 

678/10 = (600 + 70 + 8)/10 = 600/10 + 70/10 + 8/10 = 600 x 1/10 + 70 x 1/10 + 8 x 1/10        

81/100 = (80 + 1)/100 = 80/100 + 1/100 = 8 x 1/10 + 1/100 

581/1000 = (500 + 80 + 1)/1000 = 500/1000 + 80/1000 + 1/1000 = 5 x 1/10 + 8 x 1/100 + 1/1000   

76/100 = (70 + 6)/100 = 70/100 + 6/100 = 7 x 1/10 + 6 x 1/100  

412/1000 = (400 + 10 + 2)/1000 = 400/1000 + 10/1000 + 2/1000 = 4 x 1/10 + 1/100 + 2 x 1/1000  

  1. Արտահայտությունը գրե՛ք տասնորդական կոտորակի տեսքով.

30 + 6/10 = (300 + 6)/10 = 306/10

100 + 10 + 1/100 + 1/10 = (10000 + 1000 + 1 + 10)/100 = 11011/100  

5 x 100 + 4 x 10 + 2 x 1/10 = (5000 + 400 + 2)/10 = 5402/10

2 x 100 + 3 x 1/1000 = (200 x 1000 + 3)/1000 = 200003/1000  

6 x 1/10 + 9 x 1/100 + 7 x 1/1000 = (600 + 90 + 7)/1000 = 697/1000

  1. Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

3984/100 = 3989 x 1/100 

7112/10 = 7112 x 1/10 

5922/100 = 5922 x 1/100

89788/1000 = 89788 x 1/1000 

5200/10 = 5200 x 1/10 

  1. . Լուծե՛ք հավասարումը.

a) X + 15/3 = 8

X = 8 — 15/3 = 24/3 — 15/3

X = 9/3 = 3

b) X + 5/4 = 9/4

X = 9/4 — 5/4 = 4/4

X = 1

c)X — 13/7 = 14/7

X = 14/7 + 13/7 = 27/7

d)X — 5/3 = 7/3

X = 7/3 + 5/3 = 12/3

X = 4

  1. Գտե՛ք անհավասարման լուծումը

a) -5<x<0

-4, -3, -2, -1

b) -10<x<-2

-9, -8, -7, -6, -5, -4, -3

c)0<x<313

100

d)-1<x<215

159

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր Մակեդոնացին Մակեդոնիայի թագավորն էր, ով գահի էր բարձացել քսան տարեկանից։ Ալեքսանդր մակեդոնացին Ք․ա 334 թվականից մինչև Ք․ա 331 թվականը պատերազմել է Աքեմենյան տերության դեմ և հաղթել է։

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք.ա. 331 թվականին։ Հայկական զորքերի հրամանատարներն էին Օրոնտես-Երվանդ 3-ը և Միթրաուստեսը: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Ըստ Մենոնի հայերը ոչնչացնում են Ալեքսանդրի բանակը, իսկ զորավարներին խեղտամահ են անում, դրանից հետո Ալեքսանդրը էլ երբեք չի հարձակվել Հայաստանի վրա։

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան: Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Առաջադրանքներ

  • Առաջադրանքների քննարկում, ստուգում:
  • Կարդա՛ Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը՝

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

  • Գրի՛ր թե ի՞նչ հարցերի են պատասխանում հետևյալ բառերը՝ և ինչ խոսքի մաս են(օրինակ՝ թափվել են-ինչ են արել, բայ)
  1. լսում եք — ինչ եք անում բայ)
  2. անուշ — ինչպիսի ածական)
  3. զնգոց — ինչ գոյական)
  4. գարուն — ինչ գոյական)
  5. շուրթեր — ինչեր գոյական)
  6. սրտեր — ինչեր գոյական)
  7. կրակ — ինչ գոյական)
  8. բոց — ինչ գոյական)
  9. դյութել — ինչ անել բայ)
  10. փողոց — ինչ գոյական)
  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր հոգնակի թվով գոյականները:

Շրթեր, սրտեր

  • Գրի՛ր դյութել բառի հոմանիշը, նախադասություններ կազմիր և՛ դյութել բառով և գտածդ հոմանիշներով:

Դյութել — կախարդը դյությում էր բոլոր վատ մարդկանց

Կախարդել — երեխաները փորձում էին կախարդել

Սքանչացնել — աղջիկը սքանչեցնում էր իր գիտելիքներով

Հրապուրել — տղան հրամուրում էր իր խորամանկությամբ