Զատիկը տարբեր երկրներում

Զատկի տոնին Ֆիլանդիայում երեխաները իրենց դեմքերը ներկում են։ Գլխին և պարանոցին փաթաթում են շարֆ և դուրս են գալիս փողոց` մուրացկանություն անելու։ Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին: Լենաստանում զատիկը այնպես են նշում ոնց որ հայաստանում Վարդեվարդը։ Մարդիկ իրար վրա ջուր են լցում։ Այս ավադույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրում են, այդ տարվա ընթացքում ամուսնանաում են: 

Ֆրանսիայում պատրաստում են հսկայական ձվաձեղ։ Այդ ձվաձեղի համար օգտագործում են չորս հարյուրից հինգ հայրուր հավկիթ, այն կարող է կշտացնել հազար հոգու։ Ասում են` այս ավանդույթը ձևավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առել մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրել: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցով պատրաստել  հսկայական օմլետ:

Հունստանում որոշ հատվածներում մարդիկ հին իրեր են գցում պատուհանից՝ օրինակ հին թավաները, կուժերը և այլն։ Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը: 

 

Զատիկի տոն (կատակներ և բանաստեղծություններ)

Մի օր զատիկի տոնին մեր մոտ եկան քսանից ավելի զատիկներ։

 

Անցած զատիկին մեր ձվերը թռչելով եկան։

 

Զատիկի տոնին ես շա՜տ ― շա՜տ զատիկներ բռնեցի և բերեցի դրեցի ածիկի մեջ և նրանք չփախան։

 

Ես ածիկ ցանեցի զատկից հինգ ամիս առաջ և ածիկը չհասցրեց աճել։

 

Զատիկի տոնին արևը և լուսինը իրար հետ էին մայր մտնում։

 

Ես ձու էի ներկում զատիկից հինգ ամիս առաջ։

 

Ես զատիկին կարմիր գույնով ձու ներկեցի, իսկ հետո բացեցի ու տեսա, որ դեղնուցն էլ է կարմիր գույնով ներկվել։

 

Ես զատիկի տոնից մեկ ժամ առաջ ցանեցի ածիկը և ածիկը երկու րոպեում աճեց, իսկ հետո թոռոմեց։

 

Ես մի անգամ մի կարմիր սոխով ներկեցի ձուն,  մեկ էլ տեսա ձուն կապույտ է ներկվել։

 

Ես գնացի խանութ տասը հատ ձու առա, բայց մինչև տուն հասա՝ տեսա ձվերը հինգն են, մնացածը փախել են։

 

Ես հենց նստեցի որ ձուն ներկեմ աթոռը անհետացավ։

 

Ես դաս էի անում մեկ էլ քունս տարավ և քնեցի ու երազումս տեսա, որ զատիկի ձու եմ ներկում, առավոտյան առթնացա ու տեսա, որ ձվերն իրականում կարմիր էին։ 

 

Բանաստեղծություններ

 

Գալիս է զատիկը,

Ցանում են ածիկը,

Ներկում են ձվերը,

Նշում են զատիկը։

 

Երեխաներն են ուրախանում, 

Զատիկն է մոտենում,

Բոլորն իրար շնորհավորում ու

Կարմիր ձու են ուտում։

 

Երեխաները խաղում են, երգում

Ձվերով կռիվ անում,

Համեց փլավը ուտում

Եվ Զատիկն են նշում։