Անգլիական այգու մասին

Անգլիական այգին Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։ Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա:

Կասկադ համալիրի մասին

Կասկադ համալիրը ճարտարապետական — կոթողային համալիր է Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան, որը կառուցվել է 1967 թվականին։ Ներքևում համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։ Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։

Հայկական կերակրատեսակներ

Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն էլ նրա բարձր համեմվածությունն է և կծվությունը։ Որպես համեմունք գործածում են տաքդեղ, սխտոր, քեմոն և զանազան համեմունքային կանաչիներ։ Պետք է ենթադրել, որ հայերի սննդի այդ առանձնահատկությունը պայմանավորվում է կլիմայական պայմաններով և այն բազմապիսի լեռնային բուսականությամբ, որը արևելյան խոհանոցներին, այդ թվում նաև հայկականին, տալիս է զանազան եթերաբեր նյութեր։

Ճամփորդություն դեպի Վայք

Ես գնացել եմ Վայք: Այնտեղ ամեն ինչ անցել էր շատ հետաքրքիր: Մենք այնտեղ գնացինք տարբեր դպրոցներ, երգեցինք, պարեցինք և ծանոթացանք Վայքի երեխաների հետ: Հետո եկանք Հյուրանոց և տեղավորվեցինք: Իմ հետ նույն սենյակում մնում էր կողքի դասարանից մի տղա, նրա անունը Անդրի էր, մենք իրար հետ ծանոթացանք և դարձանք ընկերներ: Մենք հետո գնացինք ֆուդբոլի դաշտ և խաղացինք: Հետո եկանք հյուրանոց ճաշեցինք և քնեցինք: Հաջորդ օրը մենք գնացինք և հաղթահարեցինք բարձրունք և հասանք մի գեղեցիկ եկեղեցու: Հետո մենք եկանք հետ և գնացինք մեր տուն:

Իմ հայրենագիտական ճամփորդությունները

Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։

Ես գնացել եմ Վայք:

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։

Ես ճամփորդություններից միայն հիշում եմ մեր Վայք գնալը:

  • Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունները մեզ տվել են այն, որ մենք իմանանք Հայաստանի մասին:

  • Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։

Ինձ տպավորվել է ճամփորդություններից Վայք գնալ:

  • Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։

Ես միայն մասնակցել եմ երկու օրով ճամփորդության, որը Վայքն էր, իսկ եռօրյա ճամփորդության ես չէմ մասնակցել:

Լուռու մասին

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։  Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն: Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։

Լոռու Օձունի վանքը մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար: Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետությունը:

Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում1 էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի2,
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին։

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտյաշ3 պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր4 մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Ո՞վ էր Վահագնը։

Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։ Նա Հայերի ամենասիրած Աստվածներից մեկն էր: Նա համ ամպրոպի ու կայծակի ու նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր:

Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Վահագն կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Ամփոփում 2022 — 2023 ուսումնական տարվա առաջին շրջանը

Տեղեկություն Գառնու հեթանոսական տաճարի մասին

https://aregsoghoyan.edublogs.org/2022/11/18/գառնու-հեթանոսական-տաճար/ ‎

Տեղեկություն Մեսրոպ Մաշտոցի մասին

https://aregsoghoyan.edublogs.org/2022/12/02/մեսրոպ-մաշտոց/ ‎

Ճաբփորդություն դեպի մատենադարան

https://aregsoghoyan.edublogs.org/2022/12/13/ճամփորդություն-դեպի-մատենադարան/ ‎

Տեղեկություն Որդան կարմիրի մասին

https://aregsoghoyan.edublogs.org/2022/12/16/տեղեկություն-որդան-կարմիրի-մասին/ ‎

Տեղեկություն Որդան Կարմիրի մասին

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների և որդերի։ Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։ Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։ Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։

Ճամփորդություն դեպի Մատենադարան

 

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը

Մատենադարանը գտնվում է Երևանում, Կենտրոն համայնքում:

  • Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում

Ադմիրալ Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա։

  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան

Անցնում ենք Ադմիռալ Իսակովի հուշարաձանի մոտով,Հաղթանակի կամուրջով ,Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտով:

  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում

Մատենադարանի բակում դրված են Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկիբազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձաներն են։

  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր; Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն: *

Զանցել գործիքագոտուն