Իմ ճանփորդհություն

Մենք գնացինք Թեժառույքի վանք և բարձրացանք այդ սարը, որը շատ դժվար էր, իսկ հետո մտանք եկեղեցի։ Պարզվեց, որ այդ քարերը իրար կփցրած էր ձվերով։ այնեղ իրար հետ խաղացինք հետաքրքիր խաղեր։ Ընկեր Արեմինեն մեզ ցույց տվեց ծաղիկներ, որոնցից մեկը հնարավոր էր ուտել։ Դրանից հետո էլ մենք ծնողների հետ երգեցինք։ Հետո իչանք ներգև և նստեցինք ավտոբուս, որ գնանք դպրոց, իսկ դպրոցից էլ տուն։

Կախարդական թռչունը

Կար մի տղա, որը շատ բարի էր։ Մի անգամ նա գնաց անտառ խնձոր հավաքելու և հետ գալուց ճանապարհը չգտավ։ Մտածեց, թե ինչպես դուրս գա իր տան մոտ և մտածելու պահին եկավ մի բարի և կախարդական ծիտ, որի անունը Հազարան Բլբուլ էր։ Նա Հազարան բլբուլին հարցրեց․

― Կօգնե՞ս ինձ հետ վերադառնամ հետ, տու՝ն

― Իհարկե կօգնեմ իմ ընկեր պատասխանեց հազարան Բլբուլը։

Նրանք քայլեցին տուն, բայց պարզվեց, որ նրանք հակառակը գնում էին անտառի խորքը, մեկ էլ տեսան մի խրճիթ։

Նրանք մտան այդ տուն և այդտեղ ոչ մեկ չկար։ Այնտեղ նրանք գիշերեցին։ Առավոտյան գնացին անտառ և տեսան, որ չար մարդիկ բոլոր ծառերը կտրել են և այդ պահին Հազարան բլբուլը այնպես արեց, որ ամբողջ ծառերը կրկին աճեցին։ Նրանք քայլեցին և տեսան բարի տղայի տունը։ Տղան մենակ էր ապրում և առաջարկեց Հազարան Բլբուլին, որ նրա հետ ապրի և նրանք սկսեցին իրար հետ ապրել ընդմիշտ։

 

Օրվա ամփոփում

Այսօր ես առավոտյան եկա դպրոց և արեցի մաթեմատիկա, իսկ հետո մենք գնացինք առաջին դասարանցիներին սովորեցնելու թղթից բաներ պատրաստել։ Նրանք շատ սիրուն էին պատրաստում։ Հետո եկանք արեցինք անգլերեն, իսկ դրանից հետո արդեն սկսվեց երկարօրյան և մենք սկսեցինք անել մեր տնայինները։

Տարվա ամփոփում

Ես այս տարի սովորեցի մաթեմատիկայից տակ ― տակ անգամ ու բաժանում  կատարել և մեծ թվեր իրար գումարել, հանել, անգամ անել և բաժանել։ Մայրենիից սովորեցի գիրք և հեքիաթ գրել, պետք է հեքիաթը և գիրքը ունենա սկիզբ, ընթացք և վերջ։ Անգլերենից սովորեցի մեծ հեքիաթներ պատմել և  նախադասություններ թարգմանել։ Ռուսերենից ես սողորեցի լավ կարդալ։ Հեծանվարությունից սովորեցի լավ քշել։ Կավագործությունից և տեխնոլոգիայից սովորեցի լավ քանդակել և ամուր իրեր պատրաստել։ Մարմնամարզությունից սովորեցի ճկուն լինել և երգից սովորեցի բարձր երգել։

Հատված իմ սիրած հեքիաթից

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Իմ հեծանվաերթը

Ես այսօր գնացել էի մեծ հեծանվարության։  Մենք գնացել էին Զորավոր Անդրանիկի արձանի  մոտ։ Ես քշեցի երկար, բայց չհոգնեցի։ Ես քշեցի հասա Զորավար Անդրանիկի մոտ և տվեցի, որ մեկ ուրիշը քշի։ Այսօր շատ ուրախ և հետաքրքիր օր էր։

5 — 7 փաստ եղջերուների մասին

Ես Արեգն եմ և այսօր ձեզ կպատմեմ հինգից յոթ փաստ եղնիկների մասին։ Եղնիկները  կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիք։ Եղջերվի ընտանիքը բաժանվում է չորս ենթաընտանիքի։ Եղջերուները ունեն 51 տեսակ։ Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված է Եվրոպայիում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։ Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։ Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով։ Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից։ Ունենում են 1–2 ձագ։ Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե ոչխարին, թե կովին և թե ձիուն։

Իմ ճանփորդության մասին

Մենք այսօր առավոտը գնացինք ճանփորդության Պլանետարիում։ Մենք մտանք մի մեծ, կլոր գնդի մեջմ որտեղ շատ մութ էր, այնտեղ մենք պառկեցինք բարձերի վրա և տրիդե պատկերով նայեցինք տիեզերքի մասին տեղեկություններ։ Այնտեղ ես շատ բաներ իմացա․ օրինակ, որ միլիոնից մի միլիարդ տարի են ապրում աստղերը և մոլորակները։ Այնտեղ շատ հետաքրքիր էր և զարմանալի։ Այսօր իմ լավագույն օրերից մեկն էր, որովհետև ես երազում էի այդպիսի  տեղում լինել։ Այդ ճանապարհին շատ մեծ և հետաքրքիր ծառեր կային,  որոնց անուն էր չինար։ Նրանք ինձանից մոտավորապես 50 անգամ մեծ էին։ Այսօր շատ ― շատ լավ ու հետաքրիր օր էր։