Русский “Диалог”

Работа с Ареном Арутюняном

 

Влад: Привет! Как дела?!

Сергей: Привет! У меня всё хорошо! А у тебя как?!

Влад: У меня тоже всё хорошо! Давай сходим в ресторан, покушаем и поговорим.

Сергей: Давай! В восемь!

Влад: В восемь я занят. Давай в девять.

Сергей: Давай!

Փաստեր տիեզերքի մասին

Տիեզերքը մի մեծ շատ ― շատ մեծ խոռոչ է։ Նրա մեջ կան միլարդավոր գալակտիկաներ և անվերջ աստղեր։ Մեծ հավականությամբ Տիեզերը ստեղծվել է մի շա՛տ ― շա՛տ մեծ պայթունից։ Տիեզերքը 13․798 միլիարդ տարի առաջ է ստեղծվել։ Մոլորակը արևի շուրջը պտտվում է մեկ օրում։

Ծիծաղի փոթորիկը

Կար մի քաղաք, որտեղ կարծես ամեն օր փոթորիկ էր։ Երբ փոթորիկ էր սկսվում մարդիկ սկսում էին ծիծաղել և դրա պատճառով փոթորիկի անունը դրել էին Ծիծաղի փոթորիկ։ Նա ամեն օր գալիս էր և մարդկանց ծիծաղեցնում։ Մի անգամ մի տղա որոշում է գնալ այդ կղզի։ Նա չի իմանում, որ այդտեղ այդպիսի փոթորիկ կա։ Երբ Տղան հասավ կղզի, սկսվեց փոթորիկ և նա սկսեց ծիծաղել։ Նա զարմանքից ընկավ գետնին։ Նրանք այնտեղ մնացին շատ տարիներ և սկսեցին չվախենալ Ծիծաղի փոթորիկից։ Փոթորիկը միշտ կռվում էր այդ տղայի հետ, որովհետև նոր էր եկել իրենց կղզի։ Հետո նա սկսեց կռիվ չանել, որովհետև արդեն այնպես էր պահում, ինչպես մյուս քաղաքացիները։ Փոթորիկը սկսեց ամեն օր ամենաքիչը տասը անգամ գալ, երբեմն քսան անգամ կամ տասնհինգ անգամ։ Մի քանի օր է անցնում և այդ տղան ուզում է գնալ հետ իր քաղաք։ Փոթորիկը նրան հաջողություն արեց և ասաց․                                                                                    ― Եթե կարողանաս կրկին կգաս մեզ հյուր։                                                                                                                            Տղան գնաց քաղաք և պատմեց բարի Ծիծաղելի փոթորիկի մասին։ Տղայի քաղաքի քաղաքացիները որոշեցին գնալ այդ կղզի, որ փոթորիկի հետ ծանոթանան։ Նրանք գնացին և ծանոթացան փոթորիկի հետ։ Տղայի քաղաքը որոշեց մնալ այդ երկրում և խաղալ Ծիծաղի փոթորիկի հետ։

 

 

Նամակ Երկիր մոլորակի անունից

Բարև ձեզ, բարի մարդիկ։

Դուք շատ֊շատ բարի եք, բայց մարդիկ կան, որ չար են և ինձ կեղտոտում են ամեն օր և ամեն վայրկյան։ Այսօր իմ ծննդյան օրն է, խնդրում եմ ասեք այդ չար մարդկանց,  որ ինձ չկեղտոտեն։ Ես արդեն շատ ուժեղ հիվանդ եմ և չեմ կարողանում բուժվել, որովհետև որքան շատ են ինձ կեղտոտում, այդքան իմ վիճակը վատանում է։ Կան բարի մարդիկ, որ երբեք չեն կեղտոտում ինձ և ամեն օր մաքրում են, դրանից ես ինձ լավ եմ զգում ու մի քիչ առողջանում եմ։ Խնդրում եմ, բացատրեք բոլորին, որ եթե ես չկարողանամ բուժվել ու մաքրվել, բոլոր մարդիկ ու կենդանիներն  էլ ինձ պես կհիվանդանան, և այդ ժամանակ այլևս ոչ ոք չի կարողանա փրկել մեզ։

Հարգանքով՝ երկիր մոլորակ

Ջաննիռոդարիական հեքիաթ

Տղան և այլմոլորակայինները

Կար մի տղա։ Այդ տղան ուներ մի ավտոմեքենա։ Այդ ավտոն նա օգտագործում էր որպես ինքնաթիռ։ Նա փակում էր ավտոմեքենայի անիվները և մեքենան օդ բարձրացնում։ Այդ ավտոմեքենան արևի կրակով էր աշխատում։ Նա մեքենայով թռչում  էր արևի մոտ, մի քիչ կրակ վերցնում, մինչև հասնի մյուս արևին։ Մեկ ― մեկ էլ, երբ շատ հոգնած էր լինում,  նստում էր արևի վրա, որ հանգստանա։ Ամբողջ օրը նա թռչում էր տիեզերք և արդեն անգիր էր արել այդ ճանապարհները։ Մի օր ճանապարհի կեսին մեքենան փչացավ, և տղան մնաց տիեզերքում մեն ― մենակ։ Բայց շուտով պարզվեց, որ տղան տիեզերքում մենակ չէ։  Այնտեղ շատ բարի և խելոք այլմոլորակայիններ կային, որոնք ծանոթացան տղայի հետ և սկսեցին խաղալ միասին։ Նա չէր վախենում այլմոլորակայիներից, չնայած այդ այլմոլորակայիները ունեին հինգ աչք, մեկ ոտք,  65  քիթ և իննսուն հատ էլ ունք։ Նրանց կեսը քնում էր արևի վրա, իսկ մյուս կեսը Լուսնի վրա։ Տղան արևի վրա էր քնում և երբ վեր էր կենում, տեսնում էր, որ սառույց է դարձել։ Նա  Լուսնի վրա նստում էր և տաքանում։ Առավոտյան երգում էին   50 ոտանի ծիտիկները, իսկ այլմոլորակայինները հաճույքից ընկնում էին Երկիր մոլորակի վրա, իսկ հետո վազելով հետ էին գալիս։ Մի քանի օր է անցնում և տղան որոշում է վերադառնալ Երկիր, որովհետև կարոտել էր մայրիկին։  Տղայի ավտոմեքենան այդ ժամանակ արդեն ժանգոտել էր ու կոտրվել։ Այլմոլորակայինները օգնեցին սարքել մեքենան և  հրաժեշտ տվեցին նրան։  Տղան վերադարձավ Երկիր, բայց իր ընկեր այլմոլորակայիններին նա չմոռացավ ։ Հենց ազատ ժամանակ էր ունենում, նա ճանապարհվում էր տիեզերք, իր ընկերների մոտ։ Մի օր էլ նրանց համար թռչող  ափսե սարքեց ու նվիրեց, որպեսզի նրանք էլ կարողանան իրեն այցելության գալ  Երկիր մոլորակ։

 

Իմ կարդացած գրքի մասին

Ես հիմա կարդում եմ «Օզի զարմանահրաշ կախարդը» գիրքը, որը մայրիկս ինձ նվիրել է Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի տասնինին։ Այդ օրը նաև իմ մայրիկի ծնունդն էր, ու նա որոշեց այդ օրը ինձ նվեր անել։ Սա առաջին մեծ գիրքն է, որ ես ինքնուրույն եմ կարդում։ Սկզբում կարծում էի, թե դժվար կլինի, բայց գիրքը շատ հետաքրքիր է և շատ հեշտ է կարդացվում։ Հիմա ես կպատմեմ իմ այդ գրքի մասին։ Այդ գիրքը մի աղջկա մասին է, որի անունը Դորոթի էր։ Նա ապրում է Կանզանսում։ Մի օր ցիկլոնը նրան քշում է ու տան հետ տանում է մի կարխարդական աշխարհ։ Նա նաև ուներ մի շուն։ Դորոթին այնտեղ տեսավ մի ծեր կնոջ, որը կախարդ էր։ Նրանք իրար հետ խոսեցին, և կախարդը պարզեց, թե որտեղից է եկել Դորոթին, իսկ աղջիկը իմացավ, թե կախարդը որտեղից է և պարզվեց, որ նա Օզի երկրից է։ Դորոթին պատմեց, որ ուզում է վերադառնալ Կանզաս, իսկ կախարդը նրան ասաց․

― Եթե ուզում ես վերադառնալ քո երկիր, պետք է գնաս այս անտառի միջով և գտնես Օզին, իսկ Օզը քեզ կօգնի, որ հասնես Կանզաս։ Լավ պատասխանեց Դորոթին և ճանփա ընկավ։ Նա իր հետ վերցրեց մի զանբյուղ և մեջը ուտելիքներ։ Նա ճանապարհին տեսավ մի խրտվիլակի, որը խոսում էր։ Նա օգնություն էր խնդրում Դորոթիից։ Դորոթին գնաց նրան օգնեց և հանեց փայտի վրայից։ Նրանք իրար հետ ծանոթացան և սկսեցին քայլել։ Խրտվիլակը հարցրեց․

― Իսկ դու ի՞նչ ես ուզում։

― Ես ուզում եմ վերադառնալ իմ երկիր, Կանզաս,֊ պատասխանեց աղջիկը

― Ես ուզում եմ գնալ մեծն Օզի մոտ և  նրանից ուղեղ ուզել։

― Ես էլ եմ ուզում գնալ  Օզի մոտ, որ ինձ օգնի գնամ Կանզաս ,֊ պատասխանեց աղջիկը։

Նրանք իրար հետ գնացին մեծն Օզի մոտ։

Խրտվիլակը քայլում էր փոսերի միջով, իսկ շունը քայլում էր Դորոթիի ոտքերի արանքով։ Խրտվիլակը քայլում էր փոսերի մեջերով, որովհետև խելք չուներ ու գլուխը ծղոտից էր։ Եկավ գիշերը,  շունը և Դորոթին արդեն հոգնել էին, իսկ խրտվիլակը չէր հոգնում։ Դորոթին ցածրահասակ էր, իսկ խրտվիլակը բարձրահասակ էր և ամեն ինչ տեսնում էր։ Դորոթին հարցրեց արդյոք խրտվիլակը տեսնում է որևէ տեղ, որտեղ կարելի է քնել։

֊Այո, մի տուն եմ  տեսնում հեռվում․֊ ասաց խրտվիլակը։ Նրանք գնացին այդ տուն և այնտեղ քնեցին, իսկ խրտվիլակը համբերատար սպասեց լույսը բացվելուն։ Նրանք վեր կացան։ Դորոթին խրտվիլակին ասաց․

― Մեց շատ արագ ջուր է պետք, որ դեմքս լվանամ, ատամներս լվանամ և լվացվեմ։

Իսկ խրտվիլակը պատասխանեց․

― Ինչ դժվար է մարդ լինելը, պետք է լվացվել, ատամները  լվանալ ․․․

Նրանք գնացին անտառի լճից ջրով լվացվեցին։

Լճի մոտ նրանք լսեցին ինչ֊որ ձայներ․

― Օգնեցեք, Օգնեցեք։

Նրանք վազեցին և այնտեղ տեսան մի բանտ, մեջն էլ Անագե անտառահատը։ Անագե անտառահատը ասաց․

― Որ խնդրեմ այն տանից որտեղ դուք քնել եք, այդ տեղից կբերեք յուղման սարքը։

Դորոթին վազեց հետ և բերեց յուղման սարքը։ Նա յուղեց անագե անտառահատին և անագե անտառահատը այնպես սիրունացավ կարծես նոր լիներ։ Նա էլ էր ուզում գնալ Օզի մոտ և նրանից ուզել սիրտ․․․

Դրանից հետո ես էլ չեմ կարդացել, բայց գիտեմ, որ հետաքրքիր է լինելու։ Ձեզ կառաջարկեի կարդաք, որովհետև շատ ― շատ հետաքրիր է, այնքան, որ ես ազատ ժամանակ չեմ ուզում ուրիշ բանով զբաղվել, ուզում եմ շուտ կարդալ վերջացնել։  Նաև գիտեմ, որ այս գիրքը շարունակություն ունի,  ու մայրիկս խոստացել է ինձ գնել նաև մյուս պատմությունները, հենց այս մեկն ավարտեմ։ Այդ պատմությունների մասին նույնիսկ ներկայացում կա, որը ես դիտել եմ Կամերային երաժշտական թատրոնում։

Դուք էլ գնեք ու կարդացեք, չեք փոշմանի։

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ օրը

Այսօր ես իմ մայրիկի դիմնկարը սիրունացրեցի իսկ հետո սկսվեց տոնավաճառը։ Տոնավաճառին ես բան չգնեցի, որովհետև  մորացել էի գումար բերել։ Հետո մենք եկանք դասարան և սկսեցինք դաս անել։ Իմ այս օրը շատ հետաքրքիր էր և շատ ուրախ։