Ուսումնական աշուն

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1․ Հետևյալ թվերը գրի՛ր  կարգային գումարելիների գումարի տեսքով

67484 — 60000 + 7000 + 400 + 80 + 4 

35841 — 30000 + 5000 + 800 + 40 + 1

628841 — 600000 + 20000 + 8000 + 800 + 40 + 1

2․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

7124 + 1321 = 8445

7 1 2 4 Ստուգում՝
+ 1 3 2 1 8 4 4 5
8 4 4 5 1 3 2 1
7 1 2 4

3 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112 x 6 = 672

Ստուգում՝ 6 7 2 6
x 1 1 2 6 1 1 2
6 7
6 7 2 6
1 2
1 2
0

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։ 

69 : 7 = 10 և 1 մն

Ստուգում՝

 

5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար լինի 258-ի և 49-ի գումարին։ 

258 + 49 = 307

307 — 101 = 206

Ստուգում

206 + 101 = 307

Պատ.՝ 307

6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն։ 

3200 : 400 = 8

8800 : 400 = 22

Պատ.՝ առաջին 8 սայլով, երկրորդ 22 սայլով

Լրացուցիչ

7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից յուրաքանչյուրում։ 

4 x 144 = 576

576 — 64 = 512

Պատ.՝ 512

8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։ 

25 x 3 = 75

75 — 24 = 51

Պատ.` 51

 

Հայաստանի Հանրապետություն

images

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասը`29,743 կմ² ։Հայաստանի Հանրապետությունն ունի 10 մարզ։ Համայնքների քանակը 502 է, այդ թվում`
քաղաքները` 49, որոնց մեջ է մտնում ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով։

Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ:

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ’ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը  գտնվում է հայոց պատմական հայրենիքի մի մասում:

  1. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնում գտնվում է Արագածն և նա ունի 4090 մետր բարձրություն:

  1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:

Ամենից նշանավոր լեռը Հայաստանի Հանրապետությունում դա Արագածն և նա ամենա բարձր լեռն է ու ունի 4090 մետր բարձրություն:

  1. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:

Մեր երկրով հոսող գետերը դրանք, Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

  1. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են:

  1. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:

Ես գիտեմ Հայաստանի շինություների մասին այն, որ գրեթե բոլոր շինությունները պատրաստված են վարդագույն տուֆից և հաճախ Հայաստանին անվանում են վարդագույն քաղաք:

  1. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:

Հայաստանին անվանում են վարդագույն քաղաք, որովհետև գրեթե բոլոր շինությունները պատրաստված են վարդագույն տուֆից:

  1. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:

Ջերմուկը, Բջնին և Արզնին հայտնի են իրենց ջրերով:

  1. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:

Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը տաս միլոն է, բայց Հայաստանում ապրում է ընդամենը երեք միլիոն մարդ, իսկ մյուսները օտար երկրներում:

  1. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:

Հայաստանի խոշոր քաղաքներն են, Գյումրին, Երևանը և Վանաձորն է: Գյումրիին հաճախ անվանում են հայր քաղաք, որովհետև նա մեծությամբ երկրորդն է, իսկ մյուսների մասին ոչ մի հետաքրքրիր բան չգիտեմ:

  1. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:

Ես չգիտեմ, թե ինչը կարող է նպաստել հետագա հզորացմանը:

 

Տեքստային խնդիրներ

Տեքստային խնդիրներ

1 Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 640-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 2015-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։ 

13 ժամ 5 րոպե

2 Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն և ժամը քանիսին են նրանք հասել որոշված վայրը։

Հունիսի 22 ժամը 7 ին

3 Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու ձմերուկների զանգվածը։

9կգ 400գ + 4կգ 700գ = 14կգ 100գ

4 Ինքնաթիռը թռչում է 720կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1 րոպեում և քանի՞ մետր՝ 1 վայրկյանում։ 

12 կիլոմետր և 200 մետր

5 Քամու արագությունը 5մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը՝ արտահայտված կիլոմետր-ժամերով։ 

Պատ.՝ 18 կիլոմեր ժամ

Անտառում — Առաջադրանքներ

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

Ինչո՞ւ հեքիաթի մեջի գայլը չէր հարձակվում ընկերների վրա:

Ինչո՞ւ էին նրանք գիշերը գնում մնում այնտեղ այլ մի անգամից առավոտյանն չէին գնում:

Տղային թվո՞ւմ էր այդ ձայները, թե կար այդպիսի ձայներ:

Ինչո՞ւ տղան չկարողացավ քնել:

Ինչո՞ւ էին նրանք որոշել գնալ անտառ և այնտեղ գիշերել:

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

Ես գիշերել եմ անտառում և ճիշտ այդպես պատկերացումներ էր ոնց այդ տղայի մոտ: Ես լսում էի ինչ, որ ձայներ ու ինձ թվում էր որ մի շատ մեծ գորտ կռում է: Ես չգիտեի թե ինչու է ինձ այդպես թվում, բայց իմ մոտ այդպես տպավորություն էր, և ես շատ վախենում էի ու աննդատ չէի կարողանումւ քնել այդ ձայնից, որովհետև գնալով բարձրանում էր ձայնը:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին — յոթ տառ ութ հնչյուն  

որպեսզի — յոթ տառ ութ հնչյուն

եռանդ — հինգ տառ վեց հնչյուն

թևեր — չորս տառ հինգ հնչյուն

ճանապարհ — ութ տառ յոթ հնչյուն

Չափման միավորներ

Չափման միավորներ

 

Քննարկվող հարցեր․

1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ 

Երկարույան չափման միավորներն են կիլոմետրը, մետրը, սանտիմետրը, դեցիմետրը և միլիմետրը:

2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ 

գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոնա:

3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։

Ժամանակի չափման միավորները դրանք, միլիվարկյանը, վարկյանը, րոպեն, ժամը, օրը, շաբաթը, ամիսը, տարի և դարն է:

4․ Որո՞նք են արագության չափման միավորները։

կիլոմետր ժամ, մետր ժամ, սանտիմետր ժամ, դեցիմետր ժամ, միլիմետր ժամ:

 

Առաջադրանքներ․ 

1)

5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:

80սմ

3 կմ 4 մ 2 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով: 

30

4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով: 

4305

6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով: 

144

9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:

540

Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։

120

 

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։

10000000 : 50 = 20000

 

3) Հաշվե՛ք

8 մ 3 սմ 1 մմ – 20 սմ 9 մմ = 8 մ 23սմ 10մմ

1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ = 9 կմ 304մ 30սմ

1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ = 11 տ 3 ց 34 կգ

8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ = 1 տ 17 ց 109 կգ

3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ = 3 ժ 70 ր 60 վ

 

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։

10ց 640կգ < 10ց 740կգ

3տ 400 կգ < 3տ500 կգ 

8 տ 750 կգ > 8 տ 7 ց 

20 դմ 2 սմ > 20 դմ 11մմ 

Ջ

Ստ. Զորյան. Մի գիշեր անտառում

images

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

 

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը:

Մոռ — կապույտ

Վեհ — մեծ

Խորդյուն —  խռմփոց

Աղեկտուր — մորմոքող

Անտառում

Ես շատ առաջ ապրում էի մի անտառում, որը գտնվում էր շատ հեռու մի տեղ, որտեղ մարդ երբեք չէր եղել: Այնտեղ շատ գեղիցեցիկ էր, բայց աշնանը էլ ավելի գեղեցիկ էր, տերևները գունավոր էին ծառերի վրա ծտերը նստած երգում էին, եղանակը մի քիչ ցուրտ էր, և այդպես շատ հանգիստ լուռ ու գեղեցիկ անտառ էր: Այնտեղ ես ապրում էի մի խրճիթում որը սովորական խրճիթից շատ փոքր էր, բայց իմ համար շատ թանկարժեք էր, որովհետև մանկուց այնտեղ էի ապրել: Մի օր, երբ ես դուրս եկա տեեսա մի շատ գեղեցիկ աղվես, երկար պոչով գազարագույն քթով և փորը սպիտակ մի փափուկ աղվես անցավ, որը վազվզում էր սկյուռիկների հետ հավասար: Ես որոշեցի նրանց հետևել և տեսա, որ նրանք գնում են մի մեծ թագավորություն: Ես շատ թագուն մտա և տեսա, որ թագավորը մի նիհար գայլ էր: Իսկ ծառաները փոքրիկ մրջյուններ և մի երկու հատ փիղ էին: Գայլը ինձ կանչեց ու ասաց.

— Մի եկ այստե՛ղ

Ես վախեցած գնացի ու դողալով ասացի.

— Բարև ձեզ:

— Բարև ձեզ ասաց գայլը ես քեզ տեսել եմ:

— Որտե՞ղ զարմացա ես:

— Անտառում հանգիստ ասաց գայլը ու հեռացավ:

Փիղը խիստ հայացքով ինձ էր նայում ու կամաց — կամաց ինձ էր մոտենում:

Նա ասաց, որ գնամ նրա հետևից ու ես վախենալով գնացի ու ասացի.

— Ու՞ր

— Կիմանաս կրկին խիստ պատասխանեց նա:

Մենք շատ երկար գնացինք ու հայտնվեցինք մի տգեղ քաղաքում և նա ասաց.

— Թագավորը ասաց, որ դու այստեղ պետք է ապրես:

Ես ընդանրյապես չհասկացա, թե ինչ նկատի ունի նա և հենց այդ պահին ես վեր կացա ու պարզվեց, որ այդ ամենա երազ էր: Ես հասկացա թե, ինչ գեղեցիկ է անտառը այլ ոչ թե քաղաքը:

 

Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն)

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Կաթի սերը ինձ դուր չի գալիս:

Ընտնիքիս սերը օգնում է ինձ դժվար օրերին

Ես քայլելիս ընկա հորը:

Իմ հոր մեքենան շատ մեծ է:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

Համանուն

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Ծաղիկներից անուշ հոտ էր գալիս:

Ոչխարների հոտը քայլում էին հովիվի հետևից:

Արի տղան գնաց կռվելու:

Մայրիկը պատուհանից տղային կանչեց.

Ար՛ի տուն

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:

Որովհետև երկու բառերն էլ ունեն տարբեր իմաստներ

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը երկար չէր, ավելորդ բաներ չէր ասի:

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ:

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված:

Դույլը ջրհորը իջեցներ թե չէ, թզուկը հայտնվելու էր:

Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց:

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի:

 

Տեղեկություն Կոմիտասի հուշարձանի մասին

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում և կառուցված է բրոնզից ու գրանիտից, իսկ բարձրությունը երեք մետր է։ Գուշարձանը կառուցվել է 1988 թվականին: Հոշարձանը պատրաստել են քանդակագործ2 Արա Հարությունյանը և  ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

 

Զանցել գործիքագոտուն