Անտառում

Ես շատ առաջ ապրում էի մի անտառում, որը գտնվում էր շատ հեռու մի տեղ, որտեղ մարդ երբեք չէր եղել: Այնտեղ շատ գեղիցեցիկ էր, բայց աշնանը էլ ավելի գեղեցիկ էր, տերևները գունավոր էին ծառերի վրա ծտերը նստած երգում էին, եղանակը մի քիչ ցուրտ էր, և այդպես շատ հանգիստ լուռ ու գեղեցիկ անտառ էր: Այնտեղ ես ապրում էի մի խրճիթում որը սովորական խրճիթից շատ փոքր էր, բայց իմ համար շատ թանկարժեք էր, որովհետև մանկուց այնտեղ էի ապրել: Մի օր, երբ ես դուրս եկա տեեսա մի շատ գեղեցիկ աղվես, երկար պոչով գազարագույն քթով և փորը սպիտակ մի փափուկ աղվես անցավ, որը վազվզում էր սկյուռիկների հետ հավասար: Ես որոշեցի նրանց հետևել և տեսա, որ նրանք գնում են մի մեծ թագավորություն: Ես շատ թագուն մտա և տեսա, որ թագավորը մի նիհար գայլ էր: Իսկ ծառաները փոքրիկ մրջյուններ և մի երկու հատ փիղ էին: Գայլը ինձ կանչեց ու ասաց.

— Մի եկ այստե՛ղ

Ես վախեցած գնացի ու դողալով ասացի.

— Բարև ձեզ:

— Բարև ձեզ ասաց գայլը ես քեզ տեսել եմ:

— Որտե՞ղ զարմացա ես:

— Անտառում հանգիստ ասաց գայլը ու հեռացավ:

Փիղը խիստ հայացքով ինձ էր նայում ու կամաց — կամաց ինձ էր մոտենում:

Նա ասաց, որ գնամ նրա հետևից ու ես վախենալով գնացի ու ասացի.

— Ու՞ր

— Կիմանաս կրկին խիստ պատասխանեց նա:

Մենք շատ երկար գնացինք ու հայտնվեցինք մի տգեղ քաղաքում և նա ասաց.

— Թագավորը ասաց, որ դու այստեղ պետք է ապրես:

Ես ընդանրյապես չհասկացա, թե ինչ նկատի ունի նա և հենց այդ պահին ես վեր կացա ու պարզվեց, որ այդ ամենա երազ էր: Ես հասկացա թե, ինչ գեղեցիկ է անտառը այլ ոչ թե քաղաքը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով