Հեքիաթ փողոցային շան մասին

Կար մի փողոցային շուն, որը ձագ էր։ Նրան բոլոր մարդիկ սիրում էին։ Նա շատ էր սիրում դուրսը զբոսնել հիմնականում աշնանը։ Նա աննադատ զբոսնում էր և մտածում, թե ինչ բարի էն մարդիկ ու նույնիսկ մեկ մեկ մտածում էր, թե շներն էն ավելի լավը, թե մարդիկ և հասկանում էր որ մարդիկ ավելի լավն են։ Մի անգամ, երբ նա էլի զբոսնում էր պատահաբար սանդուղքից ընկավ և ոչ մի մարդ չօգնեց և ընդհանրապես ուշադրություն չդարձրեց, բայց շունը միևմույնն է սիրում էր մարդկանց։ Այսպես ձագ շունը մեծանում է և դառնում է մեծ և իմաստուն շուն։ Երբ մեծանում է շունը նրան ոչ մի մարդ չգիտես ինչու չէր սիրում։ Նա երբ էլի զբոսնում էր հասկացավ, որ գրեթե բոլոր մարդիկ շատ վատն են։

Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» առաջադրանքներ

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:

Տղան, որքան ման եկավ արևին միևնույնն էլ չգտավ և մեկել հենց այդ պահին արևը սարի հետևից դուրս եկավ:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ,

Անտուն, անծանոթ, անընդատ, անտեր:

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ — տնակ

ճամփորդ — ուղևոր

հրճվանք — ուրախություն

խավար — մութ

անգութ — անխիղճ

ամուր — պինդ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ — կոպիտ

խեղճ — ուժեղ

վերելք — անկում

անվախ — վախկոտ

խավար — յոյւս

խրճիթ — դղյակ

«Արևի մոտ» Առաջադրանքներ

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քարափ, գիշերահավ

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Հովվիվը շատ բարի էր, որովհետև նա վերձրեց տղային և տարավ իր տուն և սկսեց խնամել նրան, իսկ տղան կրկին շատ բարի էր և իմաստուն, որ նա շատ սիրեց իր մորը և իր եղբայրներին:

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Պատմվածքի վերնագիրը «Արևի մոտ» է որովհետև տղան ման էր գալիս արևին և վերջը հասկացավ, որ արևը նա մայրն է, այսինքն մայրն է ամենա բարին:

  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:

Բաղադրյալ բառեր —  երեխա, մոտավոր, հաստատուն, գիշերահավեր, հարուստ

Մակերես և պարագիծ փաթեթ 2

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

5 x 5 = 25

5 x 4 = 20

Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

28 : 4 = 7

Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

49 : 7 = 7

Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

2 x (25 + 11) = 72

36 x 36 = 1296

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։

14 x 2 = 28

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։

32 x 2 = 64

Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

8 + 2 = 10

10 x 8 = 80

2 x (8 + 2) = 20

Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։

3 + 4 + 5 = 12

Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

15 + 14 + 16 + 17 = 62

Գործնական աշխատանք․

Սիրելի սովորողներ, կատարեք չափումներ ու հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։

Մետրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։

Հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսն ու պարագիծը։

Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։

Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։

«Այդ ոչինչը ես եմ» Առաջադրանքներ

2․ Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:

3․ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»   առակից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Օրինակ՝ աղավնի— պարզ բառ,

          անպատճառ— բաղադրյալ (ածանցավոր) բառ

Պարզ բառեր — Քաղաք, գլուխ, ճանապարհ, պատասխան, վեզիր, մարդ,  դերվիշ, ոտք, շահ, ոչինչ:

Բաղադրյալ բառեր — Քաղաքապետ, նահանգապետ, փոխարքա, անվրդովություն, նվարդյուն, անպատկառ, հետաքրքրություն, անվրդով, շքախումբ, առաջնորդ:

Այդ ոչինչը ես եմ

Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ցնցոտի- Շատ մաշված՝ պատառոտված զգեստ

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Առակը և ինչպես նաև մուլտը այն էր սովորեցնում, որ բոլոր մարդիկ իրար հավասար են և կապ չունի, թե որքան փող կամ ինչ պաշտոն ունի նա:

Հավատով խոստովանիմ

Շատ լավ կարդալ սովորիր Ներսես Շնորհալու «Հավատով խոստովոնիմ» ստեղծագործությունից առանձնացված գրաբարյան երկու մասերը։ Վաղվա հանդիպման ընթացքում ընթերցելու ենք միասին գրաբարյան տարբերակը՝

«Հավատով խոստովանիմ»(գրաբարյան հոգևոր ընթերցում)

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Սա էլ աշխարհաբար տարբերակն է, կարդա՛, որ գրաբարյան տարբերակները հասկանալի լինեն՝

Ա (1)
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ե (5)
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ
ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի
մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային
հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ուղղանկյունանիստ

  1. Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում տուփի ձև ունեցող առարկաների, որոնք կոչվում են ուղղանկյունանիստ: Դրանք կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից և դա միևնույնն է, միայն ամենակարևոր բանը որ նա ունենա չորս պատ։ Նրանք գրեթե բոլորը տեսքից բ նման են՝ տուփեր, պահարաններ, շենքեր և այն ինչ ունի չորս պատ:

Տեղեկություն Ներսես Շնորհալու մասին

Կարդա՛ Ներսես Շնորհալու մասին, համացանցից դո՛ւրս գրիր Շնորհալու մասին այնպիսի հետաքրքիր տեղեկություն, որը կցանկանաս դասարանում ներկայացնել ընկերներիդ։

Ներսես Շնորհալին ծնվել է մոտ հազար հարյուր թվականին և ապրել է յոթանասուներեք տարի: Նա կրթություն է ստացել Կարմիր վանքի դպրոցում, որը գտնվում է Քեսունու մոտ: Ներսես Շնորհալին հայ հոգևոր երաժշտության մեծ և ճանաչված բարենորոգիչ է:  Ներսես Շնորհալու ավելի քան 200 շարականներ, պատարագի ու ժամագրքի երգեր ներկայացնում են միջնադարի հայոց հոգևոր երգարվեստի պատկերը: Նրան իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչել են Շնորհալի:

Ծանոթացի՛ր նախագծին, որն իրականացնելու ենք հինգշաբթի օրը։

Հեքիաթ ձկների, ջրային խխունջների, ջրային կրիաների, միջատի և իմ մասին

Կար մի ակվարիյում, որի մեջ ապրում էին տարբեր տեսակի ձկներ և ջրային խխունջներ, ամեն մի ձուկ և ամեն մի խխունջ զբաղվում էր իր հետաքրքրոթյամբ, մեկը ակվարյումի ապակիներն էր մաքրում, մեկը ուղղակի լողում էր, մեկը քարի մեջի ծակերով էր անցնում մեկն էլ քարերն էր պսպլացնում դրա համար էլ ակվարիյումը միշտ մաքուր էր, բայց երբեմն նրանք իմ պես հարցնում էին (ի՞նչ անեմ), իհարկե իրենց լեզվով էին ասում այդ ամենը, բայց ես հասկանում էի, թե ինչ էին նրանք ասում, որովհետև հենց պարապ էին լինում նրանց բերանից մեկ պղպջակ էր դուրս գալիս, չգիտեմ թե ինչու էր այդպես:

Նրանց օրը երկու անգամ կերակրում էին և նրանք այդպես ուրախ ապրում էին: Նրանք չգիտեմ ինչու ամեն օր կազմակերպում էին մեկ մի հետաքրքիր մրցույթ, և մի յուրահատուկ օր նրանք կազմակերպեցին մի շատ տարօրինակ մրցույթ, որը ես տեսա, երբ հեռուստացույց էի դիտում և զարմանքից վեր թռա, երբ տեսա նրանց, ու վազելով գնացի, որ դիտեմ, թե նրանք ինչ են անելու և այսօր ես ուզում եմ պատմել ձեզ այդ մրցույթի մասին: Նրանք այդ մրցույթում պետք է ասեին շնորհակալություն, երբ նրանց ուտացնեին: Երբ նրանք սովորում էին լսվում էր այսպես ձայներ շնր — որ — կլ և այդպես ամբողջ օրը, նրանք փորձում էին ասել շնորհակալություն բառը, բայց նրանց մոտ չէր ստացվում: Ինձ շատ հետաքրքիր էլ նայելը, թե ինչպես են նրանքուրախ իրար հետ խաղեր հորինում, բայց մի քիչ էլ մեղքս գալիս էին, որ չէին կարողանում ասել այդ բառը, բայց ձկտում էին, որ կարողանան ասել շնորհակալություն: Նրանք շատ ուրախ էին, որովհետև էլ չէին ասում (ի՞նչ անեմ): Զարմանալին այն էր, որ նրանք չէին բողում, որ նրանց մոտ չէր ստացվում, ավելի ճիշտ կարող է բողոքում էին, բայց ես չէի հասկանում: Մի անգամ ես, երբ պատմեցի իմ ընկերներին այն ինչ հիմա ձեզ եմ պատմում, նրանք ինձ վրա ծիծաղում ու ծաղրում էին ինձ վրա, բայց երբ ես ցույց տվեցի ձկների մրցումը նրանք զարմանքից չգիտեին, թե ինչ անեին և բերանը բաց և աչքերը չռած գնացին իրենց տները: Այդ օրվա մյուս օրը մի տարօրինակ և լավ բան կատարվեց, ձկները կարողացան ասել շնորհակալու, որը էլի շատ լավ նշանակություն էր, որովհետև մնաց ություն ասելը, որը նույնիսկ մարդիկ հազվադետ չէն կարողանում արտասնել: Իմ ձկների շնորհիվ ես դարձա շատ հայտնի և ինձ ամբողջ օրը հեռուստացույցով ցույց տալիս, և ես ասում էի, որ ես ոչ մի բան չէմ սովորացրել ձկներին այլ նրանք են ինքն իրեն սովորել ու ոչ, թե ինձ ծափահարեք այլ ձկներին և ջրային խխունջներին, որ այսքան խելոք են: Հաջորդ օրը ես, երբ վեր կացա ու գնացի ձկներին կերակրելու և նրանք ինձ ասեցին շնորհակալություն ու ես ապշեցի ու ուրախությունից չգիտեի, թե ինչ անեի: Երբ գնացի դպրոց ու ետ դարձա տեսա, որ նրանք մի ուրիշ մրցույթ են կազմակերպել, որտեղ ոչ թե նրանք պիտի ասեին շնորհակալություն այլ գրեին: Նրանք սկզբում սովորեցին շ, ն, ո, ր, հ, ա, կ, ա, լ, ու, թ, յ, ու, ն տառերը գրել, իսկ հետո նոր սկսեցին բառը ամբողջությամբ գրել: Ես ամեն անգամ մտածում էի, թե ոնց են նրանք այդքան տարօրինակ ու լավ մրցույթներ հնարում: Միշտ երբ ազատ ժամանակ էի ունենում գնում էի և նրանց դիտում ու հպարտանում էի նրանցով: Նրանք չէին կարող ջրի մեջ թղթով գրել դրա համար նրանք գրում էին քարերի ու ապակիների վրա, դրա համար ամբողջ ակվարիումը շնորհակալություն բառով էր ծածկված: Ձեր մտքով երևի անցավ այս հարցը, թե ոնց էին նրանք գրում, եթե ձեռքեր չունեին բայց այդ պատճառով նրանք մատիտը բռնում  բերանով և գրում: Նրանք համարյա, թե սովորեցին գրել ուղղակի հ տառը սխալ տեղ էին գրում, գրում էին շ — ից հետո: Նրանք շնորհակալություն գրելը ավելի դժվար էին սովորում քան ասելը, բայց մեկ է փորձում ու փորձում էին։ Երբ անցավ մոտավորապես երկու ամիս նրանք սովորեցին գրել այդ բառը և, երբ ես նրանց ուտացնում էի նրանք մի հատ քարի վրա գրում էին շնորհակալություն և բարձրացնում էին ջրի երես, որպեսզի ես տեսնեմ։ Դրանից հետո նրանք ուղղակի որոշեցին գրել, կարդալ, խոսել և այն բաները անել որոնք անում են մարդիկ։ Նրանց մոտ շատ հեշտ ստացվեց այդ ամենը անել։ Երբ նրանք սովորեցին ես կարողացա նրանց հասկանալ ու ընկերություն անել նրանց հետ։ Նրանք մարդկանցից էլ լավ էի խոսում, բայց խխունջները ավելի լավ էին խոսում, որովհետև այնքան դանդաղ էին խոսում, որ այդ ընթացքում միտքը մոտ հազար անգամ կարողանում էին փոխել։ Մի օր մենք որոշեցինք իմ ընտանիքի, ջրային խխունջների և ձկների հետ գնալ ծով, որպեսզի ձկները ու խխունջները զբոսնեին և ուրախանան, իսկ մենք  հանգստանանաինք։ Երբ մենք հասանք տեղ և ձկները ու ջրային խխունջները սկսեցին խոսել, այնտեղ բոլորը ապշել էին և քարացել, և իրոք նրանք հենց այդպես մնացել էին քարացած։ Բոլորը սկսեցին ծափահարել և ուրախանալ ձկների և խխունջների կարողությունների վրա։ Երբ մարդիկ գնացին մենք ձկներին ակվարիումի մեջից հանեցինք ու տեղավորեցին ծովի մեջ, որպեսզի նրանք զբոսնեն ու գան հետ իրենց ակվարիում։ Երբ եկավ գիշեր և նրանք հետ եկան, սկսեցին պատմել, թե ինչպես էին զարմացել ձկները, որ լսեցին մարդկանց լեզուն։ Ձկներից մեկը շատ էր հօգնել, որովհետև խխունջները շատ դանդաղ էին գալիս ու նրանք այդքան չէին կարող սպասել դրա համար և նա դրել էր խխունջներին իր մեջքին և այդքան ծանր բերել հասցրել տեղ։ Երբ եկավ առավոտ մենք որոշեցինք գնալ ետ, որովհետև ամբողջ օրը մարդիկ հետապնդում էին ձկներին ու հարցնում, թե ինչպես են սովորել խոսել։ Ճանապարհին նրանք խոսում էին տարբեր բաներից, սկսեցինք տարբեր լեզուներից և վերջացրեցի գրքերից։ Ես զարմացա, թե ինչպես էին նրանք այդքան պարզ խոսում և չէին մոռանում բառերը։ Շատ տարօրինակ էր, բայց նրանց բոլորի ծնունդը փետրվարի 18 — ին էր և այդ օրը հենց փետրվարի 18 — ն էր: Մենք շատ ուրախացանք և ձկներին շատ տարատեսակ նվերներ նվիրեցինք, օրինակ համեղ ուտելիքներ որոնք նրանց համար շատ թանկարժեք նվեր էր, օրինակ հագուստներ, օրինակ վսկապ ձմեռվա համար և այդպես լիքը տարատեսակ նվերներ: Այդ օրվանից անցավ մոտ երկու շաբաթ և ոչ մի անսովոր և հետաքրքիր բան տեղի չունեցավ բացի մեկ օրվանից, որի մասին ես ուզում եմ ձեզ պատմել ու մի քիչ թեյ խմել:

Ձկները և խխունջները սկսեցին իմ հետ հաճախել դպրոց, որպեսզի սովորեն մյուս առարկաները: Այդ ամեն ինչը տեղի ունեցավ շատ բարդ, որովհետև շատ դճվար էր ամբողջ ակվարիյումը տանել և հասցնել դպրոց, որը գտնվում էր բավականին հեռու: Դպրոցում ձկները դարձան գերազանց սովորող և ուսուցիչները նրանց միշտ գովում էին ու միշտ ասում, որ դուք իմ տեսած ամենա լավ աշակերտներն եք: Առաջին անգամ էի տեսնում, որ կարող է ինչ որ մի կենդանի խելացի լինի ու համ էլ բարի: Շատ հաճելի էր, որ ես իմ տնայիները մենակ տխուր և չհասկանալով չէի անում այլ ձկների ու ջրային խխունջների հետ ուրախ խոսալով և իրար օգնելով անում էինք տնայիները: Այս օրերից անցավ շատ օրեր և կրկին ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ բացի այսօրվանից: Ես հիմա կպատմեմ մեր այսօրվա պատմությունը:  Այսօր մենք բոլորս (ովքեր ապրում են մեր տանը) գնացինք մի շատ գեղեցիկ կանաչ մի անտառ, կար մի թերություն, որ կային լիքը միջատներ որոնցից, ես, ձկները ու խխունջները զզվում, բայց դա մեզ այնքան էլ չէր խանգարում: Անտառում մի տարօրինակ բան եկավ: Մենք անտառում տեսակ մի լճակ որտեղ ապրում էին տարատեսակ կրիյաներ: Պարզվում է որ կրիյաների ու ձկների լեզուն նույն է, և այդ պատճառով էլ նրանք իրար հասկանում էին ու խոսում իրար հետ: Երբ կրիյաները խոսում էին ձկները ինձ թարգմանում էին և ձկների ու խխունջների թարգմանածով նրանք ինձ ասում էին, որ մենք էլ էնք ուզում նրանց պես ակվարիումի մեջ ապրել: Ես իմ մտքի մեջ մտածում էի, թե ինչի են ուզում ակվարիումի մեջ ապրել, ձկները ուզում էին որովհետև նրանք փոքր տարածություն էին սիրում, բայց կրիյաները ինչի էին ուզում կամ էլ ոնց էին տեղավորվելու այդ փոքր ակվարումի մեջ:

Ես շատ շատ երկար մտածեցի ու ասացի ձկներին, որ իմ ասածը թարգմանեն կրիյաներին: Ես ասացի, որ այսօր ես մի մեծ ակվարիում կգնեմ, որպեսզի դուք տեղավորվեք վաղը կգամ որպեսզի ձեզ տեղավորեմ ակվարիումի մեջ: Երբ մենք գնացինք ես մտա խանութ, որպեսզի ակվարիում գնեմ: Ես ուզում էի հենց այդ օրը գնայի և նրանց տեղավորեի ակվարիումի մեջ, բայց արդեն ուշ երեկո էր: Ես առավոտյան շուտ զարդնեցի և վազելով գնացի անտառ, որպեսզի կրիյաներին տեղավորեմ ակվարիումի մեջ: Նրանք ուրախ — ուրախ մտան ակվարիումի մեջ և դանդաղ տեղավորվեցին: Ակվարիումը շատ մեծ էր նույնիսկ չափազանց մեծ էր, մոտ մեկ մետր: Կրիյաները շատ հարմարավետ էին զգում իրանց: Նրանք էլ ուզեցին հաճախել դպրոց, ու պարզվեց, որ մենակ ձկները ու խխունջները չէն ուզում հաճախել դպրոց այլ նաև կրիյաները: Կրիայիները նույնպես շատ հավանեցին դպրոցը: Երբ անցավ մի քանի օր դպրոցում տեղի ունեցավ մի շատ տարօրինակ բան: Ձկները, ջրային խխունջները, կրիաները և ես մնացինք դպրոցում, որովհետև սկսվել էր կարկուտ ու մենք չէինք կարող գալ, որովհետև ակվարիումը կջարդվեր: Մենք չգիտեինք, թե ինչ անեյինք ու այդպես ստիպված սպասեցինք մինչև կտռվի կարկուտը: Երբ կտռվեց կարկուտը մենք քայլելով ու ուրախ խոսալով գնացինք: Ճանապարհին մենք այնքան հետաքրքրությամբ էինք խոսում, որ պատահաբար մոլորվեցինք, ինձ թվում է, որ այս հարցը ձեզ շատ հետաքրքեց, թե ոնց էր այդպես համ ընկել այն, որ հենց այդ օրը, մենք կորել էին և պատասխանը այն է, որ մենք ավտոբուսից ուշացանք, որովհետև մնացել էինք դպրոցում: Մենք բոլորովին տխրեցինք ու չիմացանք, թե ինչ անել: Մենք այնքան հետաքրքրությամբ էինք խոսում, որ երկար քայլել էին ու հասել էին մի տարօրինակ քաղաքում ու չէինք էլ նկատել: Ես հառաչեցի ու ասացի.

— Մենք կորել ենք

Ձկները տխուր պատասխանեցին

— Եվ իրո՛ք

Մի քանի րոպե լռություն տիրեց և մեկ էլ կրիյաներից մեկը ասաց.

— Եկեք հասկանանք, թե մենք որ քաղաքում ենք, իսկ հետո էլ փորցենք հետ գնալ

Մենք փորձեցինք հասկանալ, թե որ լեզվով են խոսում բոլորը, բայց անհասկանալի էր որովհետև նրանք խոսում էին այսպես բու գա շա սյոն և այդ միպես աննդատ նույն բանն էին կրկնում: Մենք ստիպված եղանք մնալ այդ քաղաում և սկսել ապրել այնտեղ: Մենք սկսեցինք շինել մի տուն, որտեղ մենք սկսեցինք բնակվել: Մեզ այդ քաղաքը դուր չեկավ, որովհետև ամեն ինչ կարմիր էր և տարօրինակ: Մեզ շատ անհետաքրքիր էր այդ քաղաքում, բայց մի օր ունեցավ մի տարօրինակ բան:

Մենք բոլորս արդեն անհույս էինք, որ կկարողանանք գնալ հետ մեր քաղաք դրա համար էլ մենք որոշեցինք սովորել այնտեղի լեզուն և ես հասկացա, թե ձկները, խխունջները և կրիաները ինչ դժվարությամբ են սովորել խոսելը: Մեզ մոտ ընդանրյապես չէր ստացվում, որովհետև մեկ բառը մոտ երեսուն ձև պետք էիր ասել, որ դիմացինդ հասկանա, եթե արաջին ձևը չհասկանար գոնե երկրորդ ձևը հասկանար, գիտեմ որ շատ վատ բացատրեցի, բայց հյուսով եմ հասկացաք: Մենք մոտ երեք ամիս չարչարվեցինք, որ ընդամենը մեկ նախադասություն ասենք: Երբ անցավ մոտ երեք տարի մենք սովորեցինք խոսել ու վերջապես կարողացանք խոսել: Երբ մենք տանից դուրս եկանք մեր մոտով անցավ մի մարդ և մեր լեզվով հարցրեց մեզ.

— Դուք, որ երկրից եք

Մենք ուրախացանք, որ գտանք մեր երկրից մեկին ու պատմեցինք մեր պատմությունը ու ասացինք, որ ուզում ենք հետ վերադառնալ: Նա ասաց, որ նա էլ է ուզում հետ գնալ ու մենք փորձեցինք հետ գնալ: Մենք շատ զարմանալի արկածներով հասան մեր երկիր: Օրինակ մենք հանդիպեցինք մի միջատի, որը շատ մեծ էր և աննդատ փռշտում էր չգիտես ինչու: Մենք փորձեցինք նրան օգնել, բայց չկարողացանք:

Եվ նորից սկսվեց նույն պատմությունը, նա կրիյաների պես սկսեց համոզել, որ գա մեր հետ: Այս անգամ ես չհակաճառեցի և նրան վերցրեցի: Նա անդդատ փռշտում էր ու ես նրան տաք ծածկեցի, որ նա առողջանա: Երբ նա առողջացավ նրա տրամադրությունը բարձրացավ: Վատն այն էր, որ մենք իրար չէինք հասկանում: Գիտեմ, որ արդեն անհետաքրքիր է իմ պատմածը, (իհարկե ես ոչ մի մեղք չունեմ, որ այդպես եղավ )բայց նա էլ սկսեց սովորել խոսելը: Նրա մոտ չգիտես ինչու այդքան էլ լավ չէր ստացվում խոսելը, բայց միևնույն է խոսում էր: Ես հասկացա, որ պետք չէ նրանցից զզվել և վախենալ չէ, որ նրանք էլ են մեր պես ապրում, ուղղակի մի քիչ զզվելի են, բայց իրենք ոչ մի մեղք չունեն, լա՛վ ավելի լավ է ուրիշ բանի մասին պատմեմ, թե չէ հեսա կլացեմ ու ինձ բոլորը ձեռ կառնեն: Ես ձեզ պատմեցի մեկ արկածի մասին, իսկ հիմա կպատմեմ մյուս արկածների մասին: Մենք, երբ երկար քայլեցինք հասանք մի թագավորություն որտեղ բոլորը ոզնիներ էին: Մենք նրանց հարցրեցինք.

— Այս ի՞նչ թագավորություն է

Նա ինչ — որ տարօրինակ բան պատախանեց և ես չհասկացա: Այն տղային, որին մենք գտանք այն տարօրինակ երկրում նա ասաց, յուշա բան սո ֆան, իսկ ոզնին պատասխանեց, աշույ նաբ ոս նաֆ: Ես ոչ մի բան չհասկացա և հարցրեցի.

— Դուք գիտե՞ք ոզնիների լեզուն:

Նա գլխով արեց ու թարգմանեց, թե ինչ էր ասում ոզնին: Տղայի թարգմանածով ես հասկացա, որ այս թագավորության անունը ոզնաթագ է, որը իրանց լեզվով գաթանզո էր, դրանից բացի նա ասաց (չգիտեմ, թե ոնց էր այդ երկու բառով այդքան բան ասել) որ եկեք ներս թեյենք իրար հետ և խոսանք: Նա ասաց, որ այս թագավորությունը շատ կարևոր է բնության համար, որովհետև բնությունը իր օրենքները չի ունենա, որովհետև բոլոր օրենքները մենք ենք հորինել ու մենք ենք կառավարում: Այդ թագավորությունից մենք որոշեցինք դուրս գալ, որովհետև արդեն այդ տղան հոգնել էր թարգմանելուց: Երբ մենք դուրս եկանք, սկսեցինք քայլել: Երբ շատ քայլեցինք հասանք մեր հայրենիք և շատ ուրախացանք: Մենք տխուր ճանհապարեցինք տղային և մտանք տուն: Բոլորը շատ ուրախացան և մենք ծանոթացրեցինք միջատին: Միջատը շատ ուրախացավ, որ մտավ մեր ընտանիքի մեջ: Երեկ մենք գնացել էինք, որ ստտեինք ինքնաթիռ և գնալ դեպի Ամերիկա: Մեզ այնտեղ չթողեցին տանել, ոչ ձկներին, ոչ էլ միջատին: Ես շատ տխրեցի և իմ մայրիկին ասացի.

— Մայրի՛կ, խնդրում եմ, կարո՞ղ եմ ես չգալ:

— Կներես, բայց դու պետք է գաս, որովհետև այնտեղ մենք պետք է տեսնենք մի շատ կարևոր մարդու:

Ես չհասկացա, թե ինչ նա նկատի ունի և էլի հարցրեցի.

— Կարո՞ղ եմ չգալ ես:

— Կներես, բայց ոչ:

Ես շատ տխրեցի և հրաժեշտ տվեցի ձկներին, խխունջներին, կրիաներին և խխունջին:

Ես շատ էի ձանձրանում այնդեղ և շատ կարոտում էի նրանց ու ամեն վարկյան մտածում էի նրանք մասին: ԵՎ այդպես անցավ մոտ երկու տարի և մենք եկանք հետ: Ես շատ շատ էի կարոտել նրանց: Երբ ես տեսա նրանց հասկացա, որ կյանքից ամենա թանկ բանը դա ընկերությունն է: