Մաթեմատիկա 22.09

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ․

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 1478, 658, 487 485, 5,
  • 158647 1584, 648, 478,
  • 222222, 55432, 55429, 6869, 6875, 436, 412, 99, 8

2․ Թվերը դասավորել աճման կարգով։

  • 14, 348 4784, 4789
  • 14, 147, 1854, 147651 256478,

 

3․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։

5 + 8 + 1 = 14

Պատ.` 14

 

4․ Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

7 + 8 + 5 = 20

20 : 2 = 10

Պատ .՝ 10

 

 

Տնային առաջադրանքներ․

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 147, 47, 14, 5, 2,
  • 159654, 148758,  6587 1458,

2․ Թվերը դասավորել աճման կարգով։

  • 9, 11, 147147, 458647
  • 18, 158, 678, 14013,

3․ Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։

1450 : 2 = 725

1450 + 725 = 2175

Պատ .՝ 2175

 

Բնագիտություն 16.09

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք հետևանքները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը իր կարիքները հոգալու համար, օրինակ կտրում է ծառը տունը տաքացնելու կամ դրանից ինչ — որ բան սարքելու համար,  փորում է սարերը ու լեռները՝ տակից օգտակար հանածոներ հանելու համար, կտրում  է անտառները այնտեղ քաղաքներ կառուցելու համար:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ օգտագործում էն բոլոր բնական հարստություները՝ փայտը, ջուրը, օգտակար հանածոներ նաև  կենդանիներ և ձկներ են որսում սնունդ արտադրելու համար:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձիր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Մեր տան կահույքը, դռները, հատակը  պատրաստված էն փայտաթեփային սալից այլ ոչ թէ ամբոգջական փայտից…

 

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Մենք պետք է հոգատար լինենք բնության նկատմամբ, որովհետև եթե անխնա օգտագործենք բնության պաշարները դրան այլևս չեն հասցնի վերականգնվել և մեզանից հետո ապրող մարդիկ էլ չեն կարողանա օգտվել բնության պաշարներից: Ես օրինակ միշտ անջատում եմ ավելորդ լույսերը, փակում եմ ջրի ծորակը, երբ գնում ենք բնության գրկում հանգստանալու երբեք աղբ չեմ թափում:

Մաթեմատիկա 15. 09

1․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

լուծում 78  — 48 = 30

30 : 5 = 6

6 — 1 = 5

պատ 5 ընկեր

2․  Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

լուծում 2 x 25 = 50

57 — 50 = 7

25 — 7  = 18

ստուգում 18 x 2 + 7 x 3 = 57

պատ — երկանիվ 18  և եռանիվ 7

3․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

պատ 5

Ճանապարհ 13.09 տնային առաջադրանք

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ — գետնին քսվելով շարժվել

բուսել —  աճել

անհուն — անսահման

թևավոր — թևեր ունեցող

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

ճանապարհ — ուղի, ճամփա

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

Դասարանում

ճանապարհ, խոնարհ, անշնորհք, Աշխարհ, շնորակալութհյուն

 

Նախադասություններ

Կար մի Աշխարհ, որտեղ ապրում էին անշնորքով մարդիկ:

Ինչ խոնարհ աղջիկ ես:

Մարդիկ իրար շնորակալութհյուն հայտնեցին:

ճանապարհը շատ երկար էր:

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թիվ։ Թվի բնութագրում։

1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625,

45752, 11125, 725228, 148674

 

  • Քանի՞ նիշ ունի։

4

  • Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։

4

  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։

4

  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։

6

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

5

Օրինակ ՝ 4625

 

  • Քանի՞ նիշ ունի։ 4

 

  • Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4

 

  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4

 

  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ 6

 

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5

 

2․ Գրի՛ր թիվ, որն ունի

 

  • 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր

3241

  • 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ

6525

  • 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ

3960

Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր – 3241

3241

3․ Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։

որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

լուծում  2440 : 2 = 1220

2440 + 1220 = 3666

Կարգային միավոր

Թվի գրության մեջ ի՞նչ է ցույց տալիս յուրաքանչյուր կարգում գրված թվանշանը։

 

Թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ

 

կարգում քանի կարգային միավոր կա։

 

 

4․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։

 

  • Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։

Տասնյակ հազարյակ և միավոր

  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։

4 տասնյակ հազար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։

8 հազարյակ

5․ Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։

 

  • Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։

Հարյուրյակ և միավոր

 

  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։

Քսան հազարյակ

  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։

0

 

6․ Փորձի՛ր կռահել պատասխանները։

 

  • Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։

420 — ով

  • Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։

5 անգամ

7․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

6051

8․ Ժամը քանի՞սին պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։

10:05 , 10:40

9․ Դպրոցի ըներցասրահում տեղավորվել են 8 չորստեղանի սեղան։ Դա 4-ով ավելի է

վեցտեղանի և 2 անգամ քիչ՝ երկտեղանի սեղանների թվից։ Քանի՞ աշակերտ կարող է

 

միաժամանակ պարապել այդ ընթերցասրահում։

8×4= 32

(8-4) x6 =24

(8×2) x2= 32

32+32+24=88

Պատ՝ 88 աշակերտ:

10․ Վանդակներում թվերը գրված են այնպես, որ բոլոր տողերում, սյունակներում և

անկյունագծերում գրված թվերի գումարները նույնն են։ Վերականգնեք բացակայող թվերը։

 

7 9 2
1 6 11
10 3 5

 

Իմ կարդացած գրքերը

Այս ամռանը ես վերջապես ավարտեցի Լայմն Ֆրենկ Բաումի Օզի զարմանահրաշ կախարդը գիրքը, որն առաջին գիրքն է, որը ամբողջությամբ ես եմ կարդացել, առանց որևէ մեկի օգնության: Ես թատրոնում տեսել էի Օզի մասին ներկայացում, դրա համար ուզում էի նաև գիրքը կարդալ: Ինձ շատ դուր եկավ այդ գիրքը, հերոսներից ամենաշատը ինձ դուր եկավ Առյուծը, որովհետև նա սկզբում վախկոտ էր, բայց հետո կարողացավ դառնալ քաջ: Հաջորդը որոշել եմ կարդալ Կոնդրատը կամ պահածոյից դուրս եկած տղան գիրքը, որը ինձ մորաքույրս է նվիրել:

My summer holidays

Hello I am Areg. During my summer holidays I visited Sevan, Gyumri, Ayrudzi and other different places. I also spent weekends in my grandmother’s house, where I played with our dog,  watered the flowers and helped my grandmother in the garden. One day I found a snail in the garden. It was very big and brown. I decided to bring it home. I made a little house for the snail, with soil, where it can live and sleep. Now every day I give it food and water. I know that when the days get cold, snails sleep under the soil. It is autumn now and my snail is going to sleep for a long time.

Տնային առաջադրանք 7.09

1․ Արեգը, Լիլիթը, Գայանեն և Վահեն ծնվել են նույն տարեթվին։ Նրանց ծննդյան օրերն են՝ փետրվարի 20, ապրիլի 12, մայիսի 12, մայիսի 25։ Լիլիթը և Արեգը ծնվել են նույն ամսին, Արեգը և Գայանեն՝ նույն օրը, սակայն՝ տարբեր ամիսներին: Ո՞վ է ամենամեծը:

Վահեն

2․ Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:

23

3․ Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուն…

21 + 18 = 39

39 — 31 = 8

 

 

 

Ինչպես եմ անցկացրել ամառը

Ես իմ արձակուրդս անցկացրել  եմ տարբեր տեղերում՝ Սևանում, Գյումրիում, Աղավնաձորում: Նաև ես շատ եմ զբոսնել Երևանում, հեծանիվով գրեթե ամեն օր գնացել եմ տարբեր այգիներ, օրինակ Թումանյանի այգի կամ Մալականի այգի, նաև բարձրացել եմ Համալիրի այգին:  Մի քանի անգամ գնացել եմ քաղաքից դուրս ապրող տատիկիս տուն գիշերելով ու այնտեղ օգնել եմ տատիկիս պարտեզի գործերում: Շատ էի ուզում այնտեղ ոզնի գտնել, որովհետև տատիկս պատմում է, որ հաճախ են իրեն ոզնիներ հյուր գալիս: Բայց այդպես էլ չտեսա ոզնի: Մի գիշեր միայն ձայնը լսեցինք, մինչև մոտեցանք, ոզնին արագ փախավ հարևանի այգի: Բայց դրա փոխարեն մի օր ծաղիկները ջրելիս գտա մի մեծ խխունջ, որին որոշեցի բերել տուն ու պահել, և մինչև հիմա պահում եմ: Ես տանը  շատ – շատ տեղեկություններ հավաքեցի խխունջի մասին, օրինակ իմացա, որ նրանք բանկայի մեջ ավելի երկար են ապրում, քան դրսում:  Ես բանկայի մեջ խխունջի համար հող լցրեցի, հատուկ բույսեր տնկեցի, կափարիչի վրա էլ անցքեր արեցի, որ կարողանա շնչել: Հիմա ամեն օռ նրան կերակրում եմ ու ջուր տալիս: Հենց օրերը ցրտեն իմ խխունջը կմտնի հողի տակ ու կքնի մինչև գարուն: Ամռանը ես նաև արշավներ եմ գնացել: Ամենահետաքրքիր արշավը Գեղարոտի ջրվեժն էր: Մենք սկզբում բեռնատարով գնացինք, անընդհատ սահում էի ու քիչ էր մնում ընկնեի: Հետո սկսեցինք ոտքով բարձրանալ:  Շատ դժվար էր այնտեղ բարձրանալ, բայց ճանապարհը շատ գեղեցիկ էր, սիրուն մանուշակագույն ծաղիկներով և կանաչ բլուրներով : Ամբողջ ճանապարհին հովիվների վրաններ էին ու հովվաշներ՝ գամփռներ: Դրանցից մեկը ամբողջ ճանապարհը մեզ հետ բարձրացավ ու իջավ, ես նրան սիրեցի ու կերակրեցի: Իսկ հենց հասանք ջրվեժ, ես այնտեղ շատ սիրուն քարեր հավաքեցի, գազարագույն: Հետո արձակուրդի վերջին օրերին մենք գնացինք նաև Արյուձի, անյտեղ ձի քշեցի, շների հետ խաղացի ու կավից բաժակ սարքեցի: