Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը անցավ շատ հետաքրքիր: Մենք ամեն օր առավոտյան մասնակցում էինք ընդհանուր պարապմունքի, պարում երգում, իսկ հետո գալիս դասարան, կարդում մեր բերած գրքերը և համառոտ պատմում: Հետո մենք ամբողջ դասարանով խաղում էինք մեր բերած խաղերը, իսկ դրանից հետո էլ գրում մեր օրվա հաշվետվությունը և գալիս տուն: