Ձմեռային ճամբարի չորրորդ օրը

Ձմեռային ճամբարի չորրորդ օրը, այսինքն այսօր. մենք կատարեցինք շատ տարատեսակ և հետաքրքիր նախագծեր։ Սկզբում, ով մասնակցելու էր մեդիա ուրբաթին, գնացին փորձի, իսկ ով չէր մասնակցում մնաց դասարանում։ Հետո, երբ բոլորը եկան մենք սկսեցինք կարդալ մեր բերած գրքերը, որոնց մենք միշտ բերում ենք դպրոց, որպեսզի կարդանք։ Երբ մենք ընթերցեցինք, մի սկսեցինք պատմել մեր կարդացածի մասին, դրանից հետո էլ մենք արեցինք երկար դասամիջոց, երբ ճաշեցինք ու հանգստացանք դրանից հետո մի քիչ մնացինք դասարանում մեր բերած խաղերը խաղացինք և գնացինք մեր տները կամ երկարօրյա։

Ձմեռային ճամբարի երրորդ օրը

Մենք ճամփարի երրորդ օրը այսինք այսօր արել ենք շատ հետքրքիր: Մենք այսօր օրը սկսեցինք օրը ընդանուր պարապունքով ինչպես միշտ, իսկ հետո եկանք դասարան և խոսեցինք մեր օրվա մասին: Մենք, ամեն մեկը բերել էինք մեր գիրքը, որը մենք կարդում էինք արձակուրդներին և հետո մեզ ժամանակ տվեցին և մենք շարունակեցինք մեր գրքերը դասարանում շարունակել, իսկ հետո պատմել: Դրանից հետո մենք գնացինք «Մեդիա ուրբաթ» — ի փորձի և էնտեղ սովորեցին մի երգ, որը կոչվում էր «Ավել Մարիա», երգը սովորելը մի քիչ հոգնացուցիչ էր, բայց միևնույն է ինձ դուր եկավ այդ երգը: Հետո եկանք դասարան և ընդմիջեցինք և ճաշեցինք, իսկ դրանից հետո էլ գրեցինք հաշվետվություն և իմ հաշվետվությունը երևում է ձեր էկրաներին:

Ձմեռային ճամբարի երկրորդ օրը (իմ առաջին օրը)

Ես երեք չէի եկել դասի, բայց գիտեմ, որ շատ հետաքրքիր է անցել, բայց այսօր էլ անցավ շատ հետքրքիր: Օրը սկսվեց այսպես՝ ես եկա դպրոց հետո գնացի ընդհանուր պարապմունքի որտեղ մենք երգեցինք պարեցինք և արտասանեցինք, իսկ հետո եկանք դասարան   խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր հետո ամբողջ դասարանով գրեցին մեր օրվա մասին և իմ գրածի հղումը երևում է ձեր էկրանին:

Իմ կարդացած գիրքը ձմեռային արձակուրդներին

Ես ձմեռային արձակուրդներին կարդացել եմ (Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը), բայց ոչ անբողջությամբ: Հարրի Փոթերի գիրքը գրել է Ջ. Ռ. Ռոուլինգը: Ես չէի հասել այն պահին, որ հեղինակը պատմի Հարրի Փոթերի մասին, բայց մնացածն էլ էր շատ հետաքրքիր: Իմ կարդացածի ամենասիրած պահը այն էր, երբ տեղի է ունենում շատ տարօրինակ բաներ, օրինակ մարդիկ հագնված են լինում տարօրինակ ձևի և խոսում էն Փոթերի մասին, Երբ ցերեկը բվեր էին չվում և այլ տարօրինակ բաներ: Երբ ես վերջացնեմ Հարրի փոթերի առաջին մասը ես կկարդամ երկրորդ մասը, որը ինձ նվիրել էր իմ դասընկեր Ալեքսանդրը:

Ամանորը ընտանիքում

Ամանորը մեր ընտանիքում անցավ շատ հետաքրքիր: Ես ստացա շատ տարատեսակ և հետաքրքիր նվերներ: Հենց խփեց ժամը տասներկուսը մենք որոշեցինք մի խաղ խաղալ, որը այն էր որ մենք պետք է գտնենք մեր նվերները և մենք զարմանալի որեն գտանք բոլոր նվերները: Ամանորի առավոտը մենք գնացինք մեր տատիկի տուն և անցկացրեցինք լավ օր: Մեր ամանորը անցավ այսպիսին