Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190թ․, Սելևկյանները պարտություն են կրել Հռոմից։ Դրանից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը ձգտելով թուլացնել Սելևկյան տերությունը՛ ճանաչեց նրանց անկախությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշեսն ու Զարեհը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ծոփքը անկախացել է Ք․ա 189 թ․ Մեծ Հայքի հետ միասին, նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ը Գահակալել է Ք․ա․ 189-160 թթ։

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ», քանի որ նա կարողացել էր Հայկական տարածքների մեծ մասը միավորել Մեծ Հայքի թագավորության մեջ։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաշես 1-ի որոք Մեծ Հայքը այնքան էր ուժեղացել, որ Հռոմի հետ միասին Ք․ա․ 183-179 թթ․ միջնորդի դեր կատարեց Փոքր Աիայում իրար դեմ պատերազմող հինգ փոքր պետությունների միջև հաշտության պայմանագրի կնքման ժամանակ, կարողանալով Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը։

Տասնորդական կոտորակների բազմապատկումը

ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ
Դրական տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է`
1) անտեսելով կոտորակների գրառումներում եղած ստորակետները` բազմապատկել ստացված բնական թվերը,
2) ստացված արտադրյալում աջից ստորակետով առանձնացնել այնքան թվանշան, քանի թվանշան որ կա երկու արտադրիչների կոտորակային մասերում միասին։
Օրինակ` 23,5 ⋅ 0,01 = 0,235
Առաջադրանքներ
1.Կատարե՛ք բազմապատկում.
ա) 3,81 ⋅ 2,12 = 8,0772

381

212

8,0772

դ) 17,32 ⋅ 816,1 = 1413,24852

1732

8161

1413,24852

է) 0,1 ⋅ 0,001 = 01 x 0001 = 0,0001

բ) 16,7 ⋅ 0,29 = 0,4843

167

29

0,4843

ե) 1,11 ⋅ 0,32 = 035,52

111

32

035,52

ը) 23,5 ⋅ 8,12 = 190,820

235

812

190,820

գ) 0,132 ⋅ 0,55 = 0726,0

0132

055

0726,0

զ) 0,92 ⋅ 10,03 = 92,276

092

1003

92,276

թ) 17,7 ⋅ 17,7 = 3,1329

177

177

3,1329

2. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 6,251 ⋅ 7  = 4375,7
դ) 14,55 ⋅ 0,01 = 1,455
է) 7,86 ⋅ 0,1 = 07,86
բ) 0,302 ⋅ 2 = 060,4
ե) 0,04 ⋅ 85 = 034,0
ը) 12,5 ⋅ 80 =  100,00
գ) 18,11 ⋅ 30 = 0543,30
զ) 6,37 ⋅ 0,001 = 006,37
թ) 31,232 ⋅ 25 = 7808,00

3. Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

5,2 x 4 = 20,8

4,8 x 3 = 14,4

20,8 + 14,4 = 35,2

Պատ․՝ ճանապարհորդը անեցել է 35,2 կմ/ժ արագությամբ

4. Կատարե՛ք բազմապատկում.
ա) (6,4 ⋅ 0,5) ⋅ 0,2 = 0,640
գ) (15,2 ⋅ 6) ⋅ 8,7 = 79,344
ե) 5 ⋅ 9,8 ⋅ 0,2 = 5,80
5.Արտահայտե՛ք կիլոգրամներով.
ա) 7 կգ 344 գ = 7,344 կգ
գ) 1 կգ 600 գ = 1,600
ե) 10 ց 75 կգ 110 գ = 1075,110
բ) 13 կգ 45 գ = 13,045
դ) 4 ց 15 կգ 23 գ = 415,023
զ) 188 գ = 0,188

6. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 7,31 ⋅ 2,06 = 1505,86
դ) 20,02 ⋅ (–11,99) =  2386384
է) (–0,72) ⋅ (–0,27) = 0,1944
բ) 0,1 ⋅ 4,767 = 47,67
ե) (–34,8) ⋅ (–0,348) = 12,1104
ը) (–3,61) ⋅ 9,876 = 2565236

7. Շոգենավն առաջին օրն անցավ ամբողջ ճանապարհի 1/7‐ը, իսկ երկրորդ օրը՝2/7 ‐ը։ Ճանապարհի ո՞ր մասը մնաց անցնելու։

2/7 + 1/7 = 3/7

7/7 — 3/7 = 10/7

8. Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 5 ժամում, եթե ընթանա 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 100 կմ/ժ արագությամբ, երկրորդը` 50 կմ/ժ։ Ինչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը։

80 x 5 = 400

400 : 2 = 200

200 : 100 = 2

200 : 50 = 4

4 + 2 = 6

Պատ․՝ 6 ժամում

Կիրակնօրյա մտավարժանք

  • Ընդլայնի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան լրացումներ՝

Գեղեցիկ առավոտ էր: Ամպերը երկնքում շողում էր ինչպես արևը: Մեծ ծովը հանդարտ էր: Եղանակը հարմար էր ճամփորդելու համար: Սակայն քիչ անց սկսվեց վատ անձրև, թույլ քամին դարձավ ուժեղ փոթորիկ: Որոտաց վտանգավոր կայծակը, և օրը մռայլվեց:

  • Դուրս բեր տեքստում գրածդ լրացումները և գրիր, թե ինչ խոսքի մաս են:

Գեղեցիկ — ածական

Ամպեր — գոյական

Ինչպես — գոյական

Մեծ — ածական

Վատ — ածական

Թույլ — ածական

Ուժեղ — ածական

Վտանգավոր — ածական

  • Բառակազմության ենթարկի՛ր հետևյալ բառերը: (Ուշադրություն դարձրու բառերի գրության ձևին. սովորի՛ր)
  1. վերելք — վեր, ելք
  2. երբևէ — երբ, ևէ
  3. երբևիցե — երբև, իցե
  4. մարդ — մարդ
  5. մարդիկ — մարդ, իկ
  6. ամենաէական — ամեն, ա, էական
  7. բազմերանգ — բազմ, երանգ
  8. ծովեզր — ծով, եզր
  9. մանրէ — մանր, է
  10. նորեկ — նոր, եկ
  11. վերելք — վեր, ելք
  12. վայրէջք — վայր, էջք
  13. կիսաեփ — կիս, ա, եփ
  14. խմբերգ — խմբ, երգ
  15. էակ — էակ
  16. գոմեշ — գոմ, էշ