Հայոց լեզու

  • Ընդգծել հատկացուցիչն ու հատկացյալը։
  • Կետադրել նախադասությունները:
  • Բառարանից գտնել, սովորել կարմիրով նշված բառերի բացատրությունը:
  1. Քամին սկսեց ֆռֆռացնել Մանուշի ՝ ծաղկեպսակի տակից դուրս եկած խոպոպները:
  2. Արտերի ՝ դեռ մանգաղի երես չտեսած ոսկին ծփում էր և ծածանվում:
  3. Մաշտոցի ՝ լույս դարձած աճյունը ամփոփված է Օշական գյուղում:
  4. Անհաջողության մատնվեցին թշնամու ՝ ամրոցը գրավելու բոլոր ճիգերը:
  5. Գուսանը մոլորվեց կիրճի ՝ օձի նման գալարվող քերծերում:
  6. Մատռվակը արծաթազօծ սկահակից մատուցում էր կավե կարասների ՝ արյունը թունդ հանող յոթնամյա գինին:
  • Հետևյալ նախադասությունից դուրս գրել ․
    • ենթական․ նշել, թե ինչ խոսքի մասով է արտահայտված,

բույրը — գոյական
նապաստակները — գոյական

    • ստորոգյալը․ նշել՝ պարզ է, թե բաղադրյալ,

տարածվել էր — պարզ ստորոգյալ
ցատկոտում էին — պարզ ստորոգյալ

    • որոշիչը․ նշել, թե ինչ խոսքի մասով է արտահայտված,

վաղ — մակբայ
գարնանային — ածական
առավոտվա — գոյական
այդ — դերանուն
զվարթ — ածական
գազարի — գոյական

    • հատկացուցիչը․ նշել թե ինչ խոսքի մասով է արտահայտված

ծաղիկների – գոյական
նրա – դերանուն
հարևանի – գոյական

Վաղ գարնանային առավոտվա այդ ծաղիկների բույրը տարածվել էր նրա բակում, և զվարթ նապաստակները ցատկոտում էին հարևանի գազարի դաշտերում։

Հայոց լեզու

  • Գտնել որոշիչները, գրել՝ ինչ խոսքի մասով են արտահայտված:

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:

Մի — դերանուն
Ուրույն — ածական
Կուսական — ածական
Վայրի — ածական
Այն — դերանուն
Բրածո — ածական
Հսկա — ածական
Վաղուց — մակբայ
Անհետացած — բայ
Մուգ-կանաչ — ածական
Մաշկով — գոյական
Թույլ — ածական
Ամռան — գոյական
Երկար — ածական
Մի քանի — դերանուն
Հեռավոր — ածական
Անթափանց — ածական
Հազարբերան — ածական
Մթնաձորի — գոյական
Չոր — ածական
Տկար — ածական
Փափուկ — ածական
Երկու — թվական

  • Բառարանի օգնությամբ բացատրել և սովորել հետևյալ բառերի նշանակությունը՝
  1. Գողտրիկ — քնքուշ
  2. Թույր — երանգ
  3. Թյուր — սխալ
  4. Ուրույն — առանձնահատուկ
  5. Բրածո — երկրակևեղի շերտերում պահպանված ու հայտնաբերված բուսական կամ կենդանական օրգանիզմ
  6. Դարան — ապաստարան
  7. Լեշ — կենդանու դիակ
  • Կետադրել:
  1. Կապույտ լռության մեջ սուզվել էին երկարաձիգ լեռները արծաթազօծ ձյունապսակներով:

Կապույտ լռության մեջ սուզվել էին երկարաձիգ լեռները ՝ արծաթազօծ ձյունապսակներով:

  1. Սիրուն աղջիկ էր շեկ կապուտաչյա ոսկեթույր մազերի գողտրիկ սանրվածքով:

Սիրուն աղջիկ էր ՝ շեկ կապուտաչյա, ոսկեթույր մազերի գողտրիկ սանրվածքով:

  1. Պատմում են որ նա բարձր առաքինություններով օժտված մի մարդ էր թշնամի ամեն կարգի անարդարության և անհավասարության:

Պատմում են, որ նա բարձր առաքինություններով օժտված մի մարդ էր ՝ թշնամի ամեն կարգի անարդարության և անհավասարության:

Հայոց լեզու

  • Ընդգծել դերանունով արտահայտված ենթակաները։
  1. Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։
  2. Եթե գիշերով մեկը հանդիպեր նրան՝ կբարկանար։
  3. Ասելն ամոթ է, բայց ձեր հետի ընկերն ու՞ր է։
  4. Դա էլ մեր դասն է։
  • Ընդգծել ստորոգյալները, նշել պարզ են, թե՞ բաղադրյալ։
  1. Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։
    անում էին – պարզ ստորոգյալ 
  2. Քաղցած ձիերը մռութները կախեցին թարմ խոտի վրա։
    կախեցին – պարզ ստորոգյալ
  3. Այդ օրը Մարգարն անսովոր ուրախ էր։
    ուրախ էր – բաղադրյալ ստորոգյալ
  4. Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզներ։
    պիտի ծլեին – պարզ ստորոգյալ
  5. Վիճակախաղի տասնհինգ տոմսերից տասնչոսը փուչ էին։
    փուչ էին – բաղադրյալ ստորոգյալ
  6. Բազմոցիի վրա տատիկի կատուն էր։
    կատուն էր – բաղադրյալ ստորոգյալ
  7. Հարևանները այնքան էլ սխալ չէին։
    սխալ չէին – բաղադրյալ ստորոգյալ
  8. Աղջիկը բոբիկ ոտքերը դրել էր տաք մոխիրի վրա։
    դրել էր – պարզ ստորոգյալ
  9. Ընկերոջ ձայնը լսելով տղան սիրտ առավ։
    սիրտ առավ – պարզ ստորոգյալ
  10. Այդ նավը մեզ ու՞ր պիտի տանի։
    պիտի տանի – պարզ ստորոգյալ
  • Ձևաբանական վերլուծության ենթարկել հետևյալ նախադասությունը՝

Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի քայլել խոտի վրա։

Այն – ցուցական դերանուն
կինը – անձնանիշ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով
երբեք – ժամանակի մակբայ
բոբիկ – հարաբերական ածական
ոտքերով – իրանիշ գոյական, հոգնակի թիվ, գործիական հոլով
չի քայլել – ձևաբայ, երրորդ դեմք, եզակի թիվ, վաղակատար ներկա, ժխտական խոնարհում
խոտի – իրանիշ գոյական, եզակի թիվ, սեռական հոլով
վրա – կապ, հետադրությունh

Հայոց լեզու

  • Ստուգում, քննարկում ենք հոկտեմբերի 30-ի առաջադրանքները։
  • Ընդգծել ենթակաները, գրել՝ ինչ խոսքի մասով են ատրահայտված։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Հայոց լեզու

  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ ձևաբանական կաղապարով՝
  1. Գոյական, բայ, բայ, շաղկապ, բայ, բայ։

Ես շուտ գնացի քնելու, որովհետև պատրաստվում էի արթնանալ վաղ առավոտյան։

  1. Անձնանիշ գոյական, գոյական բացառական հոլովով, բայ։

Տղան դպրոցից վերադարձավ ավտոբուսով։

  1. Գոյական ներգոյական հոլովով, հարակատար դերբայ, անձնական դերանուն սեռ․ հոլովով, գոյական ուղղական հոլովով, բայ։

Դասարանում նա հոգնած դասամիջոցի զանգին էր սպասում։

  • Գտի՛ր սխալը։
  1. Իմ սիրելի մայրիկս այսօր դարձավ 50 տարեկան։
  2. Մեղանչեցի մեղքերիս համար։
  3. Ես հույսով եմ, որ նվերը քեզ դուր եկավ։
  4. Վեճի շնորհիվ նրանք բաժանվեցին։
  5. Հանձինս քեզ ես ստացա իմ ուզածը։
  6. Անհրաժեշտ է ծննդյան վկայականի պատճեն։
  7. Թիմը կազմված էր տաս մարդուց։

Հանրահաշիվ


34.
ա) 12

բ) 150

գ) 216

դ) 12,5

ե) 30

զ) 48

է) 13 + 4√3

ը) 23 − 4√15

35.
ա) ոչ

բ) այո

գ) այո

դ) ոչ

ե) ոչ

զ) ոչ

է) այո

ը) ոչ

36.
ա) 3

բ) √3

գ) √5

դ) 2

ե) 5/2

զ) 1,25

է) 18

ը) 2√3


39.
ա) 7

բ) 1,1

գ) 3

դ) 12

ե) 4

զ) 4,5

է) 7

ը) 2

40.
ա) √15^2 = √225 = 15

բ) երկուսն էլ իմաստ չունեն

գ) √(-3) x (-12) = √36 = 6

դ) √(1 – 5)^2 = √16 = 4

ե) √(-24/-6) = √4 = 2

զ) 4/4 – √4 = 4/(4 – 2) = 2

41.
ա) 6

բ) 3

գ) 4

դ) 1

ե) 0

զ) 0

է) 4

ը) 5

42.
ա) 7

բ) -5,5

գ) 2

դ) 4999

English

a Complete the sentences. Use the past simple or past continuous form of the verbs.

While I 1 _______ (walk) down the street yesterday, I 2 _______ (see) a friend of mine.
He 3 _______ (look) in a shop window.
4 _______ (start) to cross the road to say hello to him. While I 5 _______ (cross) the road, I 6 _______ (hear) a noise. A bus 7 _______ (come) in my direction! The bus 8 _______ (stop) very close to me. I was lucky it 9 _______ (not hit) me!

While I was walking down the street yesterday, I saw a friend of mine.
He was looking in a shop window.
I started to cross the road to say hello to him. While I was crossing the road, I  heard a noise. A bus came in my direction! The bus stopped very close to me. I was lucky it 9 didn’t hit me!

b Complete the sentences.
Use the comparative or superlative form of the underlined adjectives.

  1. I’m a good player, but Steve is better than me and Jane is the best player in the school!

  2. Question 1 was easy. Question 4 was easier than question 1, and question 6 was the easiest question of all.

  3. Last night’s match was exciting, but Saturday’s match was more exciting than last night’s match, and Sunday’s       match was the most exciting ever.

  4. Yesterday was a bad day for me, but Thursday was worse than yesterday, and Friday was the worst day of my life!

c Complete the sentences. Write the adverbs.

1. They ran home quickly. (quick)

2. She smiled happily. (happy)

3. My brother speaks French fluently. (fluent)

4. The hairdresser cut my hair very badly. (bad)

5. I answered all the questions easily. (easy)

6. Our team played very well. (good)

2 Vocabulary

a Put the letters in the correct order to find the adjectives and write them next to their opposites.

scrambled word
ogod
uditificl
guly
smeys
yonsi
pxsivenee
lows
  1. bad — good

  2. fast — slow

  3. cheap — expensive

  4. beautiful — ugly

  5. tidy — messy

  6. quiet — noisy

  7. easy — difficult

b Complete the sentences. Use the correct form of the verb get and one of the words in the box.

home • a surprise • good ideas • the answer • old • wet

    1. It rained very hard last Saturday when I was in town, and I got very wet.

    2. Our dog can’t walk very well because he’s got very old now.

    3. I got a surprise yesterday. My uncle sent me some money!

    4. The party was great, and I didn’t get home until midnight!

    5. My brother says he gets good ideas when he daydreams.

    6. I love Maths, and I’m always happy when I get the answer right.