Կանաչ լոլիկն ու կարմիր լոլիկը

Լինում է,  չի լինում մի կանաչ լոլիկ է լինում։  Մի անգամ այդ կանաչ լոլիկին բռնում և թթու են դնում, որ ձմռանը ուտեն։ Նա ամեն օր անհամբեր սպասում էր, թե երբ են իրեն հանելու այդ նեղ բանկայից։ Այդպես անցավ մեկ շաբաթ։ Երկուշաբթի օրը նրա ընկեր կարմիր լոլիկը կանաչ լոլիկին էր սպասում, քանի որ նրանք վաղուց էին պայմանավորվել, որ միասին պետք է նշեն թթուդրիկի օրը։ Կարմիր լոլիկը սկզբում մի քիչ նեղացավ, մտածեց, թե կանաչ լոլիկը մոռացել է իր մասին, բայց հետո  հասկացավ, որ երևի ինչ֊որ բան է պատահել ընկերոջը։ Կարմիր լոլիկը հասկացավ,   որ կանաչ լոլիկին թթու են դրել և վազեց օգնության, հասավ  բանկայի մոտ, ասեղով ծակեց  բանկան, կանաչ լոլիկը դուրս եկավ  այդ ծակից և շնորհակալություն հայտնեց կարմիր լոլիկին, որ փրկեց իրեն, իսկ հետո նրանք միասին գնացին կարմիր լոլիկի տուն և ուրախ֊ուրախ նշեցին թթուդրիկի տոնը։