Պատրանք

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:

 ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Կուսական — անարատ

Պատրանք — խաբեություն

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք — խաբեություն

Մութ — խավար

Քաջ — համարձակ

Կուսական — անարատ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Պատրանք — խաբեբայություն