Համերգ 

  1. Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:

ՀԱՄԵՐԳ 

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  1. Բացատրի՛ր բանաստեղծության  վերնագիրը:

Ինձ թվում է վերնագիրը «Համերգ» է, որովհետև ամեն ինչը ձայն էր հանում և բոլորը իրար հետ ոնց, որ համերգ լինեին:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։

Ժիր — աշխույժ

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Բանաստեղծությանը գերակշռում է ձայնը:

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։

Որովհետև բոլորը անում էին ձայներ և իրար հետ գրեթե համերգ լիներ

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով