Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ
  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

 

  1. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C — ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C — ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը սառույց վիճակում ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են աղի և քաղցրահամ:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

  1. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Այն ջրերն են կոչվում քաղցրահամ, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր:

  1. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:

Ջեր­մունակությունը դա կլանելու և կուտակելու հատկությունն է: Դա կլիմայի վրա ազդում է

  1. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
Անձրևը կլանելով մեծ քանակությամբ ջերմություն, շոգը մեղմում է:

Հ. Թումանյանի ինքնակենսագրությունը

Քոշ — այծ

Չախ — ծեծ

Երգիծաբանական — ծաղրական

  • Բլոգումդ պատմի՛ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:

Ես իմացա, որ Հովհանես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին: Հովհանես Թումանյանի հայրիկը եղել է գյուղի քահանա: Ես նաև իմացա, որ Հովհանես Թումանյանի առաջին ոտանավորը եկել է այս ոտանավորը

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Որը նա գրել է 1881 կամ 1882 թվականին և նա այդ ժամանակ 10 — 11 տարեկան էր:

 

  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
  • Կրկնի՛ր Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

 

Դասարանական առաջադրանքներ 

1 Գտե՛ք 12 և 16 թվժժերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 150-ից։ 

12-12, 24, 36, 48, 60, 72, 84, 96, 108, 120, 132, 144

16-16, 32, 48, 64, 80, 96, 112, 128, 144,

2 Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 130-ից։ 

14 — 28, 32, 46, 60, 74, 88, 102, 116, 130

16 — 32, 48, 64, 80, 96, 112, 128,

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 

18 և 32 — 240

24 և 6 — 24

75 և 15 — 75

16 և 36 — 272

27 և 12 — 304

36 և 64 — 576 

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է

4, 7, 14

33, 11, 9

12, 15, 25

5Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛ 4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։ 

Պատ.՝ 12

6 Ունենք 8սմ 2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ 7մմ կողմով քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը։ 

2 x (82 + 51) = 266

2 x (67 + 67) = 268

Պատ.՝ քառակուսու պարագիծը ավելի մեծ է

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից։

50 — 100, 150, 200, 250, 300, 350, 400, 450, 500

30 — 60, 90, 120, 150, 180, 210, 240, 270, 300, 330, 360, 390, 420, 450, 480

2 Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 170-ից։ 

23 — 46, 69, 92, 115, 138, 161

17 — 34, 51, 68, 85, 102, 119, 136, 153, 170

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

70 և 90 — 630

132 և 77 — 924

45 և 81 — 405 

200 և 125 — 1000

65 և 39 — 195

1 և 100 — 100

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է

17, 10, 34

12, 26, 55

20, 39, 42 

5 Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։ Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։ 

30 x 27 = 810 սմ

Պատ.՝ 8մ 10սմ

6 Երկու լիտրանոց և երեք լիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեք լիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։ 

3 + 2 = 5

80 : 5 = 16

Պատ.՝ 16 3 լիտրանոց և 16 2 լիտրանոց

 

Դասարանական առաջադրանք

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

Այս պատմվածքը «Եղնիկը» պատմվածքից է և գրել է Ավետիք Իսահակյանն:

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:

Որսրդ — որսկան

Խորունկ — խոր

Անդուլ — անդադար

Խարտյաշ — դեղնորակ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

Վերջալույս

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

Անտառուտ — անտառ (արմատ) ուտ (ածանց)

Վերջալույս — վերջ (արմատ) լույս (արմատ)

Աշնանային — աշուն (արմատ) ային (ածանց)

Խորասույզ — խոր (արմատ) սույզ (արմատ)

Անտառ — անտառ (արմատ)

Զանցել գործիքագոտուն