Մայրենի

  • Ամփոփում ենք ուսումնական տարին:
  • Առաջարկի՛ր ընթերցանության նյութ ընկերներիդ: Ներկայացրու և հիմնավորի՛ր առաջարկդ:

Ես կարաջարկեյի կարդալ <Գանձերի կղզին>, որի հեղինակն է Ռոբերտ Լուիս Ստիվենսոնը։ Ես դեռ ամբողջ գիրքը չեմ կարդացել, բայց որքանը որ կարդացել եմ ինձ շատ հետաքրքիր է թվացել։ <Գանձերի կղզին> գիրքը արկածային է, որը ես նմանեցնում եմ <Կարիբիյան ծովի ծովահենները> հայտնի ֆիլմին։ Ես նաև կարաջարկեյի կարդալ <Ծաղիկներ Էլջերնոնի համար> գիրքը, որը վաղուց եմ կարդացել, այն շատ տխուր է բայց իմ ամենասիրելի գրքերից է։ Գիրքը մի հետամնաց տղայի և Էլջերնոն անունով մի մկան մասին է, որոնց վրա հիվանդանոցում գիտական փորձ են կատարում, որպեսզի նրանց մտավոր կարողությունները ավելանան։ Տղան իսկապես սկսում է շատ արագ խելոքանալ առաջ անցնելով իր բոլոր հասակակիցներից և նույնիսկ իր վրա փորձեր կատարող գիտնականներից, բայց այդ արտասովոր խելքը ու ունակուցյունները նրան չեն դարձնում ավելի երջանիկ։

  • Լրացրու՛ և շտկի՛ր բլոգիդ մայրենիի բաժնի բացթողումները:
  • Գրի՛ր պատում վերնագրերից մեկով՝ «Սպասելով ամռանը», «Իմ ուզած ամառը»

Իմ ուզած ամառը

Իմ ուզած ամառը կլիներ այսպիսին․ ես ցանկանում եմ, որ ամռան ընթացքում շատ ճամփորդեմ և լինեմ տարբեր երկրներում կամ քաղաքներում, դիտեմ հետաքրքիր ֆիլմեր, ընթերցեմ հետաքրքիր գրքեր, զբոսնեմ այգում և այլն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով