Նամակ եղևնուն

Բարև, եղևնի, դու իմ ամենասիրելի ծառն ես, որովհետև առանց քեզ Նոր տարին տխուր ու ձանձրալի կլիներ, երեխաները քո շուրջը չէին վազվզի, պարի և ուրախանա ու քո ճյուղերի տակ իրենց սպասած նվերները չէին գտնի:

Նոր տարվա իմ ամենասիրելի ժամանակն այն է, երբ դու մեզ հյուր ես գալիս և մենք ընտանիքով սկսում ենք զարդարել քո ճյուղերը: Ամեն տարի մենք քեզ համար մի նոր զարդ ենք գնում կամ պատրաստում ու հետո շատ ուրախանում ենք, երբ տուփերի մեջ գտնում ենք բազմաթիվ գեղեցիկ զարդեր քեզ համար, որոնց մասին արդեն մոռացել էինք: Իսկ ամենաշատը ես սիրում եմ, երբ քեզ վրա կախում ենք ամանորյա լույսերը, ու դու դառնում ես շատ գեղեցիկ ու տոնական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով