Այցելություն Արա Սարգսյանի թանգարան

Ես այսօր նորից գնացել եմ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն֊թանգարան։ Նախորդ անգամ մեզ պատմել էին Հակոբ Կոջոյանի մասին, իսկ այս անգամ այնտեղ մեզ պատմեցին Արա Սարգսյանի քանդակների մասին։ Ինձ շատ — շատ դուր եկան Արա Սարգսյանի քանդակները, որովհետև դրանք շատ սիրուն էին։ ու հետաքրքիր։ Քանդակներից բացի մենք տեսանք նաև Արա Սարգսյանի նկարները։ Թանգարանում կար նաև Արա Սարգսյանի սարքած մակետը՝ մի տուփ, որի մեջ նա կահավորված սրահ էր սարքել։ Ես հետաքրքիր օր անցկացրեցի։