Լրագրող ընթերցասերների ջոկատը սահադաշտում

Մենք այսօր մեր ճամփարով (Լրագրող ընթերցասերների) գնացինք Սահադաշտ, չնայած ճամփարը վերջացել էր, բայց մենք դեռ չէինք հասցրել գնալ: Սահադաշտում անցավ շատ հետաքրքիր և հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչպես անցավ սահադաշտում: Ես գնացի սահադաշտ և համարյա դեռ չկանգնած ընկա և մտածեցի, որ հաստատ չեմ կարողանա քշեմ, բայց հետո սկսեցի փորձլ պատից բռնված քշեմ և իմ մոտ ստացվեց, իսկ հետո որոշեցի գնալ սահադաշտի կենտրոն և սովորեմ առանց բռնվելու քշեմ, բայց ճիշտն ասաց վախենում էի, բայց հետո հասկացա, որ վախենալու բան չկա, որովհետև նույնիսկ, եթե ընկնեմ ինձ բան չի լինի և գնացի կենտրոն ու շատ քիչ ստացվեց և հետո արդեն ընկեր Ալինան կանչեց բոլորիս և մենք մի հատ նկարվեցինք և գնացինք հանդերցարան, որպեսզի հանենք չմուշկները: Հետո գնացինք հետ դպրոց և գնացինք տուն կամ էլ երկարօրյա:

Թարմ ծիրանի և ծիրանաչրի օգտակարությունները

Թարմ ծիրան

Թարմ ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը և ավելացնում է ուղեղի ակտիվությունը, ինչն շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով:

Պարունակում է մեծ քանականությամբ շաքար, կարոտին, թիամին, ռիբոֆլավին և նիկոտինաթթու:

Հանքանյութերից ծիրանը պարունակում է յոդ, երկաթ, պղինձ, ցինկ, ինչպես նաև կիտրոնի, գինու և խնձորի թթու, սպիտակուցներ, ածխաջրեր և այլն:

Թարմ ծիրանը շատ օգտակար է երեխաների աճի համար, քանի որ նրա մեջ կա շատ կարոտին:
Ծիրանաչիր
Ծիրանաչիրը իր օգտակար հատկությունթերով չի զիճում թարմ խիրանին այն մաքրում է մարսողական համակարգը, պայքարում է սակավարյունության դեմ, օգնում է փորկապության դեպքում, օգնում է տենդի ժամանակ, լավացնում է մաշկի տեսքը, կարգավորում է սրտի աշխատանքը, լավ տեսողության գրավական է, օգնում է արյան բարձր ճնշման դեպքում, ամրացնում է մկանային հյուսվածքները, օգնում է արյան արագ մակարդմանը: