Կանաչ եղևնին

Ես ձմեռային արձակուրդներին կարդացել եմ «Կանաչ եղևնի» հեքիաթը և ես հիմա ձեզ համառոտ կպատմեմ այդ հեքիաթի մասին: Մի այգեպան ցանում է մի եղևնի և նա մնում է այդպես փոքր, որովհետև մի մեծ բարդի բակել էր արևի ճանապարհը և նա կարոտում էր արևի շողերին: Մի օր նա չի դիմանում և սկսում է բարձրաձայն լացել: Բարդին հարցնում է.

— Ինչո՞ւ ես լաց լինում:

— Դու արևի շողերի ճանապարհը բակել էս և ես չեմ կարողանում մեծանալ լացելով ասաց եղևնին:

— Ոնց կարող ես դու մեծանալ քո այս թույլ ճյուղերով, իսկ ես կարող եմ մեծանալ հըլը ինձ նայի ու քեզ քմծիծաղով ասաց բարդին:

Եղևնին ձայն չհանեց:

Այսպես անցավ ամառը և եկավ աշունը: Բարդիի տերևները թափվեցին, իսկ եղևնին մնաց այտպես փարթամ և կանաչ: Բարդին սկսեց դողդողալ և հարցնել.

— Խնդրում եմ, գրկի՛ր իմ բունը, թե չէ ես կմեռնեմ ցրտից, հուսահատ ասաց բարդին:

— Երբ ես լալիս էի, դու ինձ չէիր օգնում: Երբ ես խնդրում էի, դու չէիր լսում իմ ձայնը: Բայց ես կօգնեմ քեզ:  Չէ՞ որ մենք բոլորս մեր մայր  բնության զավակներն ենք, ասաց  եղևնին:

Եվ նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով փաթաթվեց ու գրկեց բարդու սառած բունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով