Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սրտային, վախկոտ, քարոտ, մայրական, երկնային, արևոտ, փայտյա, լեռնային, փողոցային, երկաթյա, օդային, ծաղկային, եղբայրություն, ոսկեղեն, արծաթյա, ծովային, Ամերիկյան, ֆրասիական, Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Որովհետև համեմատում են:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ — ամենից վատ, վատագույն

Գեղեցկագույն — ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ

Բարձրագույն — ամենաբարձր, ամենից բարձր

արձրԱմենաազնիվ — ամենից ազնիվ

Ամենից հզոր — ամենահզոր, հզորագույն

Ամենից ահեղ — ամենաահեղ, ահեղագույն

Համեստագույն — ամենահամեստ, ամենից համեստ

Ամենահին — ամենից հին, հնագույն

Ամենից ծանր — ամենա ծանր, ծանրագույն

Ամենալուրջ — ամենից լուրջ, լրջագույն

Ամենից խոշոր —  ամենախոշոր, խոշորագույն

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ — երեսուն

Չորս տասնյակ — քառասուն

Հինգ տասնյակ — հիսուն

Վեց տասնյակ — վաթսուն

Յոթ տասնյակ — յոթանասուն

Ութ տասնյակ — ութանասուն

Ինը տասնյակ — իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Կից — տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Հարադիր — Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար քսանհինգ, յոթ հարյուր վեց